ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Լատվիայի դեսպանին

Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գինտս Ապալսին: Դեսպանը ԱԺ նախագահին փոխանցեց Լատվիայի խորհրդարանի նախագահի պաշտոնական նամակը, որում նա շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահ վերընտրվելու կապակցությամբ եւ վերահաստատել իր հրավերը պաշտոնական այցով այցելելու Լատվիա: Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարեւորեցին տարբեր ոլորտներում հայ-լատվիական հարաբերությյունների հետագա զարգացումը, միջխորհրդարանական կապերի […]