23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Սաֆարովի գտնվելու վայրն անհայտ է

Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը, ում օգոստոսի 31-ին հունգարական իշխանությունները հանձնեցին Ադրբեջանին, անհետացել է: Ինչպես տեղեկացնում է “1 news.az”-ը, Սաֆարովի հայրը` Սահիբ Սաֆարովը հայտնել է, որ որդուն  տեսել է միայն Ադրբեջան վերադառնալու օրը, իսկ հիմա չգիտի` որտեղ է նա բնակվում: “Ես չգիտեմ` որտեղ է նա ապրում: Նա Ազգային բանակի սպա է եւ գտնվում է Պաշտպանության նախարարության հովանու ներքո”,-ասել է հանցագործի հայրը:

Հիշեցնենք, որ 2004-ին Հունգարիայում ընթացող ՆԱՏՕ-ի կազմակերպած անգլերեն լեզվի դասընթացների մասնակցի ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարել էր նույն դասընթացների մասնակից հայազգի Գուրգեն Մարգարյանին: Հունգարական իշխանությունները նրան ցմահ բանտարկության էին դատապարտել նրան, սակայն օգոստոսի 31-ին նրանք հանցագործին հանձնեցին հայրենիքին, ինչից անմիջապես հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նրան ներում շնորհեց եւ բարձրացրեց կոչումը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ