06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Ամերիկացին “հղիացել” է ընկերուհու հետ միաժամանակ

Առավոտյան սրտխառնոց, ճաշակի փոփոխություն, փորի մեծացում: Հղիության այս բոլոր նշաններն այժմ խորթ չեն նաեւ խեղճ ամերիկացի Մայքին:

Մայք Դոուդելը իր ընկերուհու հետ կիսել է հղիության բոլոր ախտանիշերը, ընդ որում` բուն իմաստով: Երիտասարդի մոտ “տեսիլքային հղիություն է”, որը գիտականորեն կոչվում է Կուվադի աշխտանիշ:

Սկզբում նրա ընկերուհին` Ամանդա Բենեթը մտածել է, թե ընկերը պարզապես կատակում է, սակայն երբ Մայքն սկսել է առավոտյան սրտխառնոց զգալ, ինչպես եւ ինքը, Ամանդան հասկացելէ, որ ամեն ինչ ավելի լուրջ է:

Այժմ երիտասարդը հասկանում է այն ամենը, ինչին ստիպված է դիմանալ հղի կինը հղիության ամիսների ընթացքում: Նա ստիպված է աշխատանքից շուտ տուն գնալ, շուտ քնել եւ մեծ չափսերի հագուստ գնել: Կուվադ ախտանիշի նման ծայրահեղ դրսեւորումները շատ հազվադեպ են, այդ պատճառով էլ դրա պատճառները պարզել չի ստացվում:

Բժիշկներից ոմանք ասում են, որ դա հոգեսոմատիկ երեւույթ է, իսկ ոմանք էլ կարծում են, որ այն ֆիզիոլոգիական ենթատեքստ ունի` կապված ապագա հայրիկի հորմոնների  մակարդակի փոփոխության հետ:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ