22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Կյանքի աստված, ցույց տուր արդարության եւ խաղաղության ճանապարհը

Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 5-ը Կրետեում տեղի ունեցավ  Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Կենտրոնական կոմիտեի նիստը, որի օրակարգի հիմնական նյութը 2013 թ. աշնանը Հարավային Կորեայի Բուսան քաղաքում տեղի ունենալիք ԵՀԽ գլխավոր համաժողովն էր: Համաժողովն անցկացվելու է  “Կյանքի Աստված, ցույց տուր մեզ արդարության եւ խաղաղության ճանապարհը” խորագրի ներքո:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ժողովին մասնակցեցին ԵՀԽ Գործադիր կոմիտեի անդամ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը եւ ԵՀԽ Կենտրոնական կոմիտեի անդամ Փոլա Տեր-Մաթոյանը:

Ժողովի ավարտին տեղի ունեցավ հանդիպում ԵՀԽ Կենտրոնական կոմիտեի Ուղղափառ անդամների եւ Գլոբալ քրիստոնեական ֆորումի ներկայացուցիչների միջեւ, որտեղ տեղեկություններ փոխանցվեցին Գլոբալ քրիստոնեական ֆորումի գործունեության եւ հետագա զարգացման մասին:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ