09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 7, 2012

Ո՞վ կհաղթի. գլխավոր դատախազը, թե՞ Վճռաբեկի նախագահը. Հրապարակ

 Ըստ “Հրապարակ”-ի դատական համակարգում յոթ թափուր տեղում  նշանակվելու կռիվ է գնում: Իրենց կադրերին են ուզում նշանակել տալ դատախազությունը` Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ, եւ վճռաբեկ դատարանը` Արման Մկրտումյանի գլխավորությամբ: Վերջիններս իրենց ցուցակներն են ուղարկել նախագահական նստավայր, որտեղից պատասխանել են` կորոշենք-կասենք: Սակայն երկու դատավորի հարց, թերթի աղբյուրների փոխանցմամբ, արդեն իսկ լուծված է. մեկը դատախազ Զելիմ Թադեւոսյանի աղջկա` Լիլիթ […]

Կիրակի ամենաթեժը Գյումրիում է լինելու. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ն անդրադառնալով սեպտեմբերի 9-ին ՀՀ մի շարք համայնքներում կայանալիք  ՏԻՄ ընտրություններին՝ առանձնացնում է  Գյումրիի քաղաքապետի ընտրությունը: Այստեղ կրքերը բորբոքվեցին հատկապես Սերժ Աարգսյանի հայտարարությունից հետո: Սարգսյանի հայտարարությունը, թե ինքն է անձամբ առաջարկել ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին` առաջադրվել որպես քաղաքապետի թեկնածու, Գյումրիում այնքան էլ միանշանակ չի ընդունվել: Կարծիքներ կան, որ իր հայտարարությամբ Սերժ Սարգսյանն ընդամենը փորձել է […]

Ի՞նչու են ազատվել ՊԵԿ-ի պաշտոնյաները. Հայացք

“Հայացք”-ի հավաստի աղբյուրները պարզել են Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալներ Արտաշես Բեյբուրթյանին եւ Ռուբիկ Քոչարյանին աշխատանքից ազատելու իրական պատճառները: “Բայց մինչ դրանք ներկայացնելը փոքրիկ էքսկուրս անենք Ա. Բեյբուրթյանի անցած ճանապարհով: Արտաշեսը հարկայինում է արդեն 16 տարի: Նրան համակարգ բերեց Արտաշես Թումանյանը, երբ նշանակվեց հարկային տեսչության պետ: Մինչ այդ Բեյբուրթյանը Թումանյանի խորհրդականն էր ԱԺ-ում: Բերեց եւ նշանակեց […]

Մահվան թուղթ՝ ընտրության նախօրեին. Առավոտ

Ըստ “Առավոտ” թերթի, եղեգնաձորցիների համար ընտրությունները տոն են: “էդ օրը սաղ ալյուր են ունենալ, փող են ունենալ քաղաքապետարանից, միլիցայությունից, մարզպետարանից ինչ տեղեկանք պետքի` անվճար վերցել են: Ով ինչ խնդրել` կատարել են: Մահվան թուղթ էլ կարաս վերցես: Ոստիկանապետը ողջությունդի հարցնել, սաղին բարեւելի, անձնագրայինի պետը ծառայելի ժողովրդին”,- եղեգնաձորցիներն այսպես պատկերավոր, նույնիսկ սեւ հումորով համեմված “մեկ խոսքով”: Իսկ […]

Կանխավճար են ուզում. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, ՀՀ Պետ եկամուտների կոմիտեն այս տարի լուրջ խնդիրներ ունի հարկային հավաքագրումների հարցում: “Այս օրերին հարկային ու մաքսային մարմինները մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին նախ խնդրում են ապա պարտադրում են կանխավճարներ մուծել՝ սպառնալով տուգանել”,-գրում է թերթը:

Ո՞վ կլինի հաջորդը ՊՆ-ում. Հրապարակ

Ըստ “Հրապարակի”, դեռ նախօրեից պաշտպանության նախարարությունում լուրեր էին շրջանակվում, թե ոլորտում հաջորդ պաշտոնանկ արվողը ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշալույս Փայտյանն է: Վերջինս սպառազինության, գնումների, տեխնիկական հարցերի գծով պատասխանատուն է: Նրա ձեռամբ են որոշվում նաեւ տենդերների հաղթողները, կարճ ասած` վարից վեր ֆինանսական հոսքեր ապահովողն է, դրանից բխող հետեւանքներով: Պաշտոնական եւ ոչ պաշտոնական առանցքային գործառույթներ իրականացնող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված