10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Նալբանդյանն ընդունեց ներկայացուցիչների պալատի անդամին

Սեպտեմբերի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Դեն Բարթընին (Dan Burton):

Ողջունելով հյուրին` ԱԳ նախարարը գոհունակությամբ նշեց, որ  ԱՄՆ եւ Հայաստանի միջեւ երկկողմ համագործակցությունը արձանագրում է իր պատմության մեջ ամենաբարձր մակարդակը, ներառելով  բազմաթիվ ոլորտներ: Նախարարը մեծապես կարեւորեց օրենսդիր մարմնի ներկայացուցիչների փոխայցելությունները:

Դեն Բարթընը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր հերթին շեշտեց, որ լինելով Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ` ուշադրության կենտրոնում է պահում տարածաշրջանին առնչվող խնդիրները եւ ուրախ է Երեւան այցելելու եւ Հայաստանի իշխանությունների հետ միջազգային օրակարգի տարբեր հարցեր քննարկելու հնարավորության համար:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում եւ հարակից տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:

Անդրադառնալով Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման ադրբեջանա-հունգարական գործարքին, Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ դրան միջազգային հանրության կողմից տրված միահամուռ գնահատականը հստակ ուղերձ է պարունակում Ադրբեջանի իշխանություններին, որոնք իրենց սադրիչ գործողություններով լուրջ վնաս են հասցնում տարածաշրջանային անվտանգությանը: Այս ենթատեքստում կոնգրեսական Բարթընն ընդգծեց, որ Միացյալ Նահագներն շատ անհանգստացած են Սաֆարովի ազատ արձակմամբ:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ