09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2012

Ամենաթանկարժեք տղամարդը /ֆոտո/

Ըստ “Forbes” ամսագրի` Թոմ Կրուզն ամենաբարձր վարձատրվող դերասանն է: “Առաքելությունն անիրագործելի է” ֆիլմի աստղը մեկ տարվա ընթացքում վաստակել է 75 մլն դոլար: 2-րդ տեղում է հայտնվել նախորդ տարվա առաջատար Լեոնարդո դի Կապրիոն, 3-րդ տեղում` Ադամ Սենդլերը: Նրանք վաստակել են մոտ 37 մլն դոլար: Մասնագետները հաշվել են աստղերի եկամուտները 2011-ի մայիսից մինչեւ 2012-ի մայիսը: Հաշվվել են […]

Կամրապնդվի հայ-ռուսական հարաբերությունները

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ մասնակից պետությունների հետ կապերի գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, “Ռուսհամագործակցություն” դաշնային գործակալության ղեկավար Կոնստանտին Կոսաչեւին: Հանրապետության ղեկավարը ողջունել է հյուրին եւ վստահություն հայտնել, որ նրա հայաստանյան այցը հագեցած կլինի արդյունավետ հանդիպումներով, որոնք կնպաստեն հայ-ռուսական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը […]

ԱԱԽ-ն նոր խոսնակ ունի

Ինչպես Henaran.am-ին տեղեկացնում են Ազգային անվտանգության խորհրդի մամուլի գրասենյակից, ԱԱԽ քարտուղարի մամուլի խոսնակ է նշանակվել Արթուր Միսակյանը: Նա ծնվել է 1982թ. նոյեմբերի 4-ին Հրազդան քաղաքում, 2000թ. ավարտել է Հրազդանի թիվ 4 միջն. դպրոցը: 2000-2005թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի “Ընդհանուր տնտեսագիտություն” ֆակուլտետը: 2005-2007թթ. սովորել եւ ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի “Հանրային […]

Կոստան Զարյանի “Սպանիա” վեպը վարչապետի նախաձեռնությամբ թարգմանվել է իսպաներեն

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում ներկա է գտնվել հայ գրող Կոստան Զարյանի “Սպանիա” գրքի իսպաներեն թարգմանության շնորհանդեսին: “Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք” ծրագրի շրջանակներում այսպես ասած գրական թեյախմությունների շարք  է սկսում, որից առաջինը տեղի ունեցավ Իսահակայանի տուն-թանգարանում: Մինչ Զարյանի գրքի իսպաներեն թարգմանության շնորհանդեսը ցուցադրվեց “Կոստան Զարյան. հայ գրականության մենակը” փաստավավերագրական ֆիլմը, որը պատմում է […]

70-ականների լեգենդը տոնում է իր 85-ամյակը /վիդեո/

Նա նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմում, արժանացել բազմաթիվ տիտղոսների` ներառյալ “աշխարհի ամենագեղեցիկ կին” տիտղոսին: Իսկ այսօր “հրաբուխ-կինը”` իտալացի լեգենդար դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան, տոնում է իր 85-ամյակը: Նրա մուտքը կինո տեղի ունեցավ 1946-ին: Լուրեր են շրջում, որ նա հենց առաջին դերի համար պահանջել էր հետպատերազմական շրջանի չափանիշներով  անհավանական հոնորար, եւ որ ամենազարմանալին է` ստացել էր […]

Ֆրունզիկ, Մհեր, Գարսո, Գրիգոր աղա` ծնունդդ շնորհավոր

Դմբուզ Արսեն` “Նվագախմբի տղաներ”-ում, Գասպար` “Եռանկյունի”-ում,  Իշխան` “Մենք ենք մեր սարեր”-ում, Հայրիկ` “Հայրիկ”-ում. Գրիգոր Աղա` “Կտոր մը երկինք”-ում, Ամիրո` “Նահապետ”-ում եւ այսպես շատ դերեր էր կերտել անվանի դերասան Մհեր Մկրտչյանը: Սակայն տատս նրան հիշում էր “01-99” կարճամետրաժ ֆիլմից ու միշտ նրան Գարսո էր ասում: Այդպես էլ իմ մեջ էր տպավորվել Մհեր Մկրտչյանը: Հետո միայն պարզվեց, […]

ՀՖՖ Կարգապահական կոմիտեի հերթական նիստին

Հուլիսի 4-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ որոշվեց` 28/06/12թ. «Արամուս-99»-«Էրեբունի-99» խաղին «Էրեբունի-99» թիմի ֆուտբոլիստ Հարություն Կյուրեղյանի հեռացման, մրցակցին դարպասը գրավելու ակնհայտ հնարավորությունից զրկելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 19-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` որակազրկել 1 խաղով, Համայակ Խաչատրյանի անվ. մանկապատանեկան համալիր մարզադպրոցին տուգանել 1000 դրամ: […]

Ժամկետանց ապրանքներ մայրաքաղաքի սուպեր-մարկետներում

Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչությունը Henaran.am-ի տեղեկություններով վերջին օրերին հերթական ստուգումներ է անցկացնում մայրաքաղաքի սուպեր-մարկետներում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ժամկետանց ապրանքներ հայտնաբերվել են “Սթար” եւ “Երեւան-սիթի” սուպեր-մարկետներում: Ի դեպ, ըստ գործող օրենքի ժամկետանց է համարվում նաեւ այն ապրանքանիշը, որի վրա կա արտադրման ժամկետը, բայց նշված չէ պիտանիության ժամկետը: Նշենք նաեւ, որ Henaran.am-ի հետ զրույցում “Երեւան-սիթի”-ի […]

ՀԱԿ քաղխորհրդի նիստ է գումարվել

Հուլիսի 4-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստ: Նիստում քննարկվել են քաղաքական ուժերի հետ համագործակցության սկզբունքները: Քննարկվել է նաև առաջիկա ՏԻՄ ընտրություններում Հայ Ազգային Կոնգրեսի մասնակցության հարցը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված