70-ականների լեգենդը տոնում է իր 85-ամյակը /վիդեո/
Նա նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմում, արժանացել բազմաթիվ տիտղոսների` ներառյալ “աշխարհի ամենագեղեցիկ կին” տիտղոսին: Իսկ այսօր “հրաբուխ-կինը”` իտալացի լեգենդար դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան, տոնում է իր 85-ամյակը:
Նրա մուտքը կինո տեղի ունեցավ 1946-ին: Լուրեր են շրջում, որ նա հենց առաջին դերի համար պահանջել էր հետպատերազմական շրջանի չափանիշներով անհավանական հոնորար, եւ որ ամենազարմանալին է` ստացել էր այն:
Սակայն Ջինան իրեն ավելի հայտնի դարձրեց 1947-ին, երբ մասնակցեց “Միսս Իտալիա” մրցույթին: Նա գրավեց 3-րդ տեղը եւ արժանացավ հանրության, ինչպես նաեւ կինեմատոգրաֆիայի ուշադրությանը: Նրան միանգամից հրավիրեցին նկարահանվելու մի քանի ֆիլմերում:
70-ականներին նրա կարիերան սկսեց անկում ապրել, սակայն դերասանուհու տաղանդն այլ ասպարեզում արտահայտվեց: Գեղեցկուհին սկսեց զբաղվել ֆոտոլրագրությամբ: Նրան հաջողվել է լուսանկարել այնպիսի հայտնի տղամարդկանց, ինչպիսիք են Սալվադոր Դալին, Ֆիդել Կաստրոն եւ այլոք:
1999-ին դերասանուհին նույնիսկ փորձեց մուտք գործել Եվրախորհրդարան Իտալիայի դեմոկրատական կուսակցության կողմից: Չնայած փորձն անհաջող էր, Լոլբրիջիդան մինչ օրս էլ շարունակում է ակտիվորեն զբաղվել հասարակական գործունեությամբ:
http://youtu.be/paXePuNLGhc