09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2012

Նախարարները անդրադառնում են Ռուբեն Հայրապետյանի քայլին

Կառավարության նիստից հետո նախարարները լրագրողների խնդրանքով անդրադարձել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի` ԱԺ մանդատից հրաժարվելու փաստին: Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքով, Հայրապետյանի քայլը ցույց տվեց, որ մեր երկրում ամեն ինչ նախարարական պորտֆելով եւ մանդատով չի որոշվում: Առողջպահության նախարար Դերենիկ Դումանյանի կարծիքով, ձեւավորվել է քաղաքացիական հասարակություն, եւ յուրաքանչյուր ոք պարտավոր է այդ […]

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը դատապարտում է Ջավախքում քաղաքական հալածանքների նոր ալիքը

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը դատապարտում է վրաց իշխանությունների կողմից Ջավախքում նախաձեռնած քաղաքական հալածանքների նոր ալիքը և, մասնավորապես, Վրաստանի խորհրդարանի նախկին անդամ Մելիք Ռաիսյանի և նրա կողմնակիցների նկատմամբ ակնհայտ քաղաքական դրդապատճառներով իրականացվող քրեական հետապնդումը։ Վրաց իշխանությունների այս գործողությունները տեղի են ունենում Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նախօրյակին և ուղղված են ընդդիմադիր հայացքներ ունեցող ջավախքահայ գործիչների և ակտիվիստների […]

“Եվրո-2012”-ի հետաքրքրաշարժ կադրերը /վիդեո/

“Եվրո-2012”-ն ավարտվեց, սակայն զվարճալի ու հիշարժան պահերը կշարունակեն զվարճանք պարգեւել ֆուտբոլասերներին եւ նույնիսկ նրանց, ովքեր անտարբեր են այս սպորտաձեւի հանդեպ: Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում ներկայացվում են օպերատորների աչքից չվրիպած հետաքրքրաշարժ կադրերը` ֆուտբոլիստների եւ ֆուտբոլի երկրպագուների մասնակցությամբ: http://youtu.be/rTVjd6GJyQ8

ՄԽ համանախագահներն ու հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված նրանց ջանքերը ունեն մեր լիակատար աջակցությունը

ԵՄ-ն նախ եւ առաջ արժեքների հանրություն է: Այս մասին այսօր խորհրդարանում ասաց ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպոյը, ով տարածաշրջանային այցի շրջանակներում երեկ՝ հուլիսի 3-ին ժամանեց Երեւան: “Հայաստանը մի գործընկեր է, որը  ցանկանում է որդեգրել այդ արժեքները”,-շեշտեց նա ու հավելեց, որ ասոցացման բանակցությունները, որոնց շուրջ աշխատանք է տարվում, այս նպատակն են հետապնդում: Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներրին` Ռոմպոյը խոսեց արեւելյան […]

ՀՀ նախագահն այցելել է ԱՄՆ դեսպանատուն

Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն և շնորհավորել դեսպան Ջոն Հեֆերնին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց Միացյալ Նահանգների ժողովրդին՝ ԱՄՆ պետականության հռչակման և Անկախության հռչակագրի ընդունման 236-րդ տարեդարձի կապակցությամբ: Սերժ Սարգսյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ: […]

Վարչապետը հանձնարարեց ծառայողական քննություն անցկացնել

Այսօր կայացած կառավարության նիստում վարչապետ  Տիգրան Սարգսյանը անդրադառնալով լրատվամիջոցների այն հրապարակումներին, որ  սոցփաթեթներից օգտվելիս  չարաշահումներ կան, մասնավորապես  պետական ծառայողներից պահանջում են որոշակի գումար, հանձնարարեց հարցը պահել ուշադրության կենտրոնում: “Քանի որ սա պիլոտային նախագիծ է, հարկավոր է անմիջապես արձագանքել: Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին եւ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանին հանձնարարում եմ` ծառայողական հետաքննություն անցկացնել, լրագրողներից […]

Եվրոպան Հայաստանին դիտում է որպես հիմնական գործընկեր. Հերման վան Ռոմպոյ

Քիչ առաջ խորհրդարանում  ավարտվեց ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպոյի հանդիպումը ԱԺ պատգամավորների հետ: Մինչ Ռոմպոյի ելույթը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ընդունեց բարձրաստիճան հյուրին, հակիրճ անդրադարձավ Հայաստան-ԵՄ փոխհարաբերությունների զարգացմանը, ինչպես նաեւ ՀՀ-ում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին: ԱԺ նախագահը շեշտեց ընտրական օրենսգրքի վերջին բարեփոխումների նշանակությունը: Նշեց, որ Հայաստանին հաջողվեց իրականացնել եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություններ, որի արդյունքում խորհրդարանում ներկայացված […]

Մահացել է ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Խոջաբեկյանը

Վ.Ե. Խոջաբեկյանը ծնվել է 1929թ. մարտի 2-ին Հայաստանի Հանրապետության Վարդենիսի շրջանի Խաչաղբյուր գյուղում: 1946թ. ավարտել է Վարդենիսի միջնակարգ դպրոցը: 1954թ. գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: 1959թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան` տնտեսագիտության գծով: 1963թ. պաշտպանել է տնտեսագիտության թեկնածուի գիտական թեզը: 1975թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը և ստացել տնտեսագիտության դոկտորի գիտական […]

Պ նախարարի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

2012թ. հուլիսի 5-ին Կալինինգրադում (Ռուսաստանի Դաշնություն) կայանալիք ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով, այսօր Կալինինգրադ է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Նիստի ընթացքում կքննարկվեն օրակարգում ընդգրկված ԱՊՀ շրջանակներում ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը վերաբերող քսանից ավելի հարցեր: Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը երկկողմ հանդիպումներ կունենա Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀունիսիՕգոստոսի