21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Եվրոպան Հայաստանին դիտում է որպես հիմնական գործընկեր. Հերման վան Ռոմպոյ

Քիչ առաջ խորհրդարանում  ավարտվեց ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպոյի հանդիպումը ԱԺ պատգամավորների հետ: Մինչ Ռոմպոյի ելույթը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ընդունեց բարձրաստիճան հյուրին, հակիրճ անդրադարձավ Հայաստան-ԵՄ փոխհարաբերությունների զարգացմանը, ինչպես նաեւ ՀՀ-ում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին:

ԱԺ նախագահը շեշտեց ընտրական օրենսգրքի վերջին բարեփոխումների նշանակությունը: Նշեց, որ Հայաստանին հաջողվեց իրականացնել եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություններ, որի արդյունքում խորհրդարանում ներկայացված են հիմնական քաղաքական ուժերը:

Այնուհետ խոսքը փոխանցվեց Ռոմպոյին: “Հայաստանը մեծ ներդրում ունի Եվրոպայի պատմության մեջ: Ես միշտ հիացել եմ ձեր երկրի հարուստ պատմությամբ”,-իր խոսքն այսպես սկսեց ԵՄ խորհրդի նախագահը: “Մեր հարաբերությունները խորացնելու ուղղությամբ ելնում ենք ընդհանուր արժեքներից:

Եվրոպան Հայաստանին դիտում է որպես հիմնական գործընկեր միջազգային խաղաղության, անվտանգություն ապահովելու եւ հակամարտությունների խաղաղ կարգավորման գործում ՄԱԿ –ի եւ ԵԱՀԿ-ի ձեւաչափով:

Անդրադառնալով Հայաստանի ներքին զարգացումներին եւ մասնավորապես անցկացված խորհրդարանական ընտրություններիին` Ռոմպոյը նշեց.”Մայիսի 6-ի ընտրությունները ցուցաբերեցին առաջընթաց` առավել թափանցիկ եւ մրցակցային ընտրական համակարգ կայացնելու ուղղությամբ: Սա կարեւոր քայլ էր:

Ուզում եմ հորդորել, որ Հայաստանը շարունակի ընթացքն այս ճանապարհով` զարգացնելով ժողովրդավարական կառույցները, մարդու իրավունքները եւ օրենքի գերակայությունը: Միեւնույն ժամանակ Ռոմպոյը շեշտեց, որ դեռեւս կան մի շարք հարցեր` ընտրական համակարգն էլ ավելի փոխելու ուղղությամբ: Նա նշեց, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների կողմից արժեքավոր աշխատանք է կատարվել եւ համոզոմունք հայտնեց, որ այնտեղ նշած դիտարկումներն իրենց լուծումը կգտնեն մինչեւ նախագահական ընտրությունները:

Նա նշեց, որ ԵՄ-ն ողջունում է Հայաստանի նվաճումները` մարդու  իրավունքների եւ օրենքի գերակայության, բայց կան կարեւոր ոլորտներ` խոսքի ազատություն, հեռարձակում, խղճի ազատություն, որոնցում դեռ անելիքներ կան: Ռոմպոյը շեշտեց, որ Հայաստանը կարող է ապավինել ԵՄ աջակցությանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ