09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 14, 2012

Վիտալի Բալասանյանը` Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության շուրջ

Այսօր հայաստանյան մամուլում “Ժիրայր  Սեֆիլյանի  քաղաքացիության  իրավունքի պաշտպանության” կոմիտեի  համակարգող   Աղավնի  Սահակյանը, ներկայացնելով Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության մերժման հետ կապված պատմությունը, հարց է ուղղել ԼՂՀ նախագահի թեկնածուներին: ա) Ինչպիսի՞ն է այս իրողության վերաբերյալ Ձեր գնահատականը։ բ) Ինչպե՞ս կլուծեք դուք այս խնդիրը, երբ ընտրվեք ԼՂՀ նախագահ: Վիտալի Բալասանյանը հարցի նկատմամբ ունի հստակ կարծիք: Յուրաքանչյուր հայ իրավունք  ունի դառնալու […]

Այս տարի ՀՀ բուհեր է ընդունվել 12108 դիմորդ

Տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում ամփոփվել են ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2012 թվականի ընդունելության արդյունքները:  Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էին մի շարք հարցեր, մասնավորապես, ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2012 թվականի ընդունելության […]

ՊՆ-ն նախաձեռնում է հաջորդ ժամկետի համար ՀՀ ՊՆ առընթեր խորհրդի կազմավորման գործընթացը

ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի լիազորությունների եռամյա ժամկետը լրանալու կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարությունը նախաձեռնում է հաջորդ ժամկետի համար խորհրդի կազմավորման գործընթաց: Հասարակական խորհրդի կազմավորումն իրականցվում է կամավորության սկզբունքով` հասարակական կազմակերպությունների, միավորումների, քաղաքացիական նախաձեռնությունների կողմից խորհրդի անդամի թեկնածուների առաջադրման միջոցով: Հասարակական խորհրդի անդամ կարող են լինել քսանհինգ տարին լրացած ՀՀ քաղաքացիները, ովքեր չեն խուսափել ժամկետային […]

Կայացել է Նալբանդյան-Վաշաձե հանդիպումը

Հուլիսի 14-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Երևան աշխատանքային այցով ժամանած Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հանդիպումը: Ողջունելով գործընկերոջը` նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ փոխըմբռնման մթնոլորտում անցնող բարձր մակարդակի պարբերական շփումները կողմերի միջև հնարավորություն են ընձեռնում հետևելու ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, մտքեր փոխանակելու տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ, նախանշելու երկկողմ համագործակցության նոր ուղիներ: […]

“Արմավիայի” թանկ տոմսերի պատճառով սփյուռքահայ երիտասարդները չեն կարողանում գալ Հայաստան

ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի Երիտասարդական ենթահանձնժողովի նախագահ Հռիփսիմե Մարգարյանն այսօր` հուիսի 14-ին կայացած մամլո ասուլիսին հայտնեց, որ սփյուռքահայ երիտասարդների հետ ունեցած իրենց հանդիպումից հետո պարզ է դարձել, որ “Արմավիայի” առաջարկած տոմսերի գինը շատ թանկ է, ինչի պատճառով էլ սփյուռքահայ երիտասարդները  չեն կարողանում գալ Հայաստան: Նրա խոսքով` իրենք արդեն դիմել են տրանսպորտի եւ կապի նախարարություն […]

“Ժառանգություն”-ԲՀԿ փոխհրաձգություն

ԱԺ ԲՀԿ  խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով այն փաստին, որ “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այդպես էլ չստորագրեց “Հարսնաքար”-ի գործով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնության տակ,  լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում համոզմունք  էր հայտնել, որ  “Րաֆֆի Հովհաննիսյանը չի բացակայում քաղաքից ու նա հրաժարվել է ստորագրել ձևաթղթի տակ”: Henaran.am-ի հետ զրուցում ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար, կուսակցության վարչության անդամ […]

Ամենահարուստ երիտասարդ աստղերը /ֆոտո/

“Forbes” ամսագիրը հրապարակել է ամենահարուստ աստղերի ցանկը, որոնց 30 տարին դեռեւս չի լրացել: Երիտասարդների եւ հաջողակների ցանկը գլխավորում է ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը: 2011-ի մայիսից մինչեւ  2012-ի մայիսը փխրուն շիկահերը 57 մլն դոլար է վաստակել: Նման արդյունքի մասին ցանկացած մարդ կերազի: Թեյլորից ընդամենը մեկ միլիոնով է ետ մնացել դեռահաս աղջիկների կուռք Ջասթին Բիբերը: Նրա տարեկան […]

Կնկարահանվեմ այնպիսի սերիալում, որի սցենարը լուրջ կլինի, հետաքրքիր, ոչ կրիմինալ. Ռ Քոթանջյան

Կնկարահանվեմ այնպիսի սերիալում, որի սցենարը լուրջ կլինի, հետաքրքիր, ոչ կրիմինալ: Նման ցանկություն հայտնեց ՀՀ Ժողովրդական արտիստ, դեռեւս ընդամենը  մեկ` “Վրիժառու’ սերիալում նկարահանված դերասան Ռաֆայել Քոթանջյանը` լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ: Սերիալում նկարահանվել չցանկանալու պատճառը Քոթանջյանի համար  ամբողջովին իրեն դրսեւորել չկարողանալն է: Դերասանը խոստովանեց, որ մի 2 տարի առաջ ինքը հանդիպել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի […]

Մադոննայի դեմ դատական հայց է ներկայացվել /վիդեո/

Մադոննան նորից դարձել է սկանդալային խրոնիկայի հերոսուհի: “VMG Salsoul” ձայնագրման ընկերությունն անսպասելիորեն որոշել է դատական հայց ներկայացնել երգչուհու դեմ` մեկ այլ կատարողի երգն ապօրինաբար օգտագործելու համար: Ընկերությունը կարծում է, որ Մադոննան իր “Vogue” երգում առանց թույլտվության օգտագործել է հատվածներ “Salsoul Orchestra” խմբի “Ooh, I Love it” երգից: Հայցում նշվում է, որ Մադոննան ապօրինաբար եկամուտներ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված