24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մադոննայի դեմ դատական հայց է ներկայացվել /վիդեո/

Մադոննան նորից դարձել է սկանդալային խրոնիկայի հերոսուհի: “VMG Salsoul” ձայնագրման ընկերությունն անսպասելիորեն որոշել է դատական հայց ներկայացնել երգչուհու դեմ` մեկ այլ կատարողի երգն ապօրինաբար օգտագործելու համար:

Ընկերությունը կարծում է, որ Մադոննան իր “Vogue” երգում առանց թույլտվության օգտագործել է հատվածներ “Salsoul Orchestra” խմբի “Ooh, I Love it” երգից: Հայցում նշվում է, որ Մադոննան ապօրինաբար եկամուտներ է ստացել իր երգից` սկսած 1990-ից, մինչդեռ երգի օրիգինալ տարբերակը թողարկվել է 1977-ին: Ընկերությունը բացատրել է, թե ինչու 22 տարի չի նկատել այդ փաստը: Ինչպես պարզաբանել են ընկերության ներկայացուցիչները, երգի վիճարկելի հատվածն “ակնհայտ չէ”, այն հնարավոր է եղել պարզել միայն հատուկ տեխնոլոգիանրի միջոցով: Լոս-Անջելեսի դատարան ներկայացված հայցի գումարն առայժմ չի նշվում:

Եթե խոսենք “Vogue” երգի ակունքների մասին, ապա այն ծնվել է շնորհիվ խորեոգրաֆիայի այն ճյուղի, որը պարում էին Նյու Յորքի գիշերային ակումբներում: Պարողներն այս ոճում օգտագործում էին ձեռքերի եւ մարմնի բարդ շարժումներ` նմանակելով Հոլիվուդի հայտնի աստղերի, ինչպես նաեւ համանուն ամսագրի շապիկներին հայտնված աղջիկներին:

http://youtu.be/UaIOilmo9z4

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ