09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 12, 2012

Սոս Սարգսյանին հիվանդանոց են տեղափոխել

“Ոսկե ծիրան” կինոփառատոնի շրջանակներում անվանի դերասան Սոս Սարգսյանին պիտի հանձնվեր հատում մրցանակ: Սակայն Henaran.am-ի տեղեկություններով միջոցառումը հետաձգվել է, քանի որ  Սոս Սարգսյանին հիվանդանոց են տեղափոխել: Փորձեցինք զրուցել դերասանի հետ: “Այո, ճիշտ եք, ես հիվանդանոցում եմ, ու  վատ եմ զգում”,-ասաց նա` մերժելով իրեն տեսակցելու ցանկությունը: “Չեմ ուզում նեղություն տամ, վաղը զանգեք գուցե տանը լինեմ կամ հիվանդանոցում, […]

Զուրաբյանի հանելուկը /վիդեո/

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը համոզված է, որ  ցանկացած  մարդ կարող է լինել Կոնգրեսի անդամ կամ անդամակից` որեւէ կուսակցության միջոցով:Նման խնդիր առաջացել էր Ալիկ Արզումանյանի հետ, նա լինելով ՀՀՇ-ի անդամ, թեեւ ինչ-որ  տարաձայնություններ ուներ Կոնգրեսի հետ,  բայց Կոնգրեսից  դուրս  չեկավ այնքան եւ  չէր կարող լքել, մինչեւ չլքեր ՀՀՇ-ի  շարքերը: Այնպես որ, Դավիթ Շահնազարյանը  մնալով  ՀՀՇ անդամ,  կամա թե ակամա  Կոնգրեսի մեջ :   Իսկ  նախագահի  միասնական  թեկնածուի դերում ում է տեսնում ՀԱԿ ը,  բացի  Լեւոն Տեր- Պետրոսյանից,   Զուրաբյանը խորհուրդ  տվեց այդ  հանելուկի լուծումը  գտնեն լրագրողները:

Ամենասեքսուալ աստղային մարմինները /ֆոտո/

“People” ամսագիրը հրապարակել է ամենասեքսուալ աստղային մարմինների վարկանշային աղյուսակը: Հաղթողի դափնիները բաժին են ընկել 49-ամյա սուպերմոդել Էլ Մակֆերսոնին, ով հիասքանչ տեսք ունի լողափին` չնայած իր տարիքին: “MTV”-ի մրցանակաբաշխության ժամանակ հրշեջի հագուստով հանդես եկած Ջո Մանգանելլոյի կերպարը շատերի մեջ  է տպավորվել: Նա հայտնվել է 2-րդ տեղում: Առաջին եռյակը եզրափակում է շիկահեր քանթրի երգչուհի Ջուլիան Հաֆը: Գեղեցկուհին […]

Զենքը ննջասենյակի հատակի տակ էր

Հուլիսի 11-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է ներկայացել Գյումրիի 55-ամյա մի բնակչուհի  և հանձնել կոռոզիայի ենթարկված “Մոսին” տիպի 3  հրացան ու տարբեր տրամաչափի 122  փամփուշտ՝ հայտնելով, որ  զինամթերքը  հայտնաբերել է ննջասենյակի հատակի վերանորոգման ժամանակ, որոնք պատկանել են 1982 թ.-ին մահացած նախկին բնակարանատիրոջը: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

25-ամյա բրիտանուհին օրական 25 լ ջուր է խմում /ֆոտո/

26-ամյա բրիտանուհի Սաշա Քեննեդին չի կարողանում ազատվել ծարավի զգացողությունից նույնիսկ երազում: 2 երեխաների մայր Սաշան առանց դադարի ջուր է խմում 24 ժամ շարունակ: Նրան երբեք չի հաջողվել քնել ավելին, քան 1 ժամ 15 րոպե, քանի որ նա պարբերաբար արթնաանում է, որպեսզի գոնե մեկ կում ջուր ըմպի: “Մարդիկ չեն հավատում, որ ինչ-որ մեկը կարող է այդքան […]

ՀՀ նախագահը ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի գլխավորած պատվիրակությանը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը եւ հույս հայտնել, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի երեւանյան քննարկումները կնպաստեն Հայաստանի եւ ԵԱՀԿ միջեւ հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը: Նախագահը նաեւ նշել է, որ պատվիրակության այցը Հայաստան լավ հնարավորություն է տեղում […]

Թուրքիան ընդունում է, որ Արարատ լեռը Հայաստանի մի մասն է

Թուրքիայում հրապարակված գրքույկում որպես Հայաստանի խորհրդանիշ ներկայացված է Արարատ լեռը: Ինչպես հավանաբար տեղյակ են մեր ընթերցողները, բոլորովին վերջերս Ստամբուլի գագաթաժողովում մեծ շուքով նշվեց Սեւծովյան տնտեսական համագործակցության(ՍԾՏՀ) կազմակերպության հիմնադրման 20-ամյակը: Այդ առթիվ տպագրվել էր ՍԾՏՀ քարտուղարությունը տպագրել էր “Սեւծովյան տարածաշրջանում համագործակցության երկու տասնամյակները. հաջողությունները, քաղած դասերը եւ հեռանկարները ապագայի համար ՍԾՏՀ գործընթացում” գրքույկը: Նախաբանում ընթերցողներին իրենց […]

Համատեղ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնություն չկա, դա իրենց նախաձեռնությունն է. Նաիրա Զոհրաբյան

“ԲՀԿ-ն  նման խնդիր չի քննարկել եւ այս պահին չի էլ կարող քննարկել այն պարզ պատճառով, որ  ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների գերակշիռ մասը հանրապետությունում չեն գտնվում եւ անգամ ԵՄ խորհրդի նախագահ Ռոմպոյի հետ հանդիպմանը խմբակցությունից Հայաստանում էր եւ նիստին մասնակցեց 12-13 պատգամավոր”,-քիչ առաջ Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով ԱԺ արտահերթ […]

“Սիվիլիթաս”-ի դեմ հարուցված գործընթացը սպառնում է Հայաստանի հեղինակությանը. Սալբի Ղազարյան /վիդեո/

”Երեւի Գյումրիում էլ մի բան կա: Քսան տարի  պարոն Հանթսմանը Գյումրիում էլ է օգնություն տվել, Հայաստանին էլ: Գիտե՞ք, մենք արդեն աբսուրդի մակարդակի ենք իջնում, երբ մեր գործընկերների, դոնորների, ներդրողների հետ ոչ թե նրանց գործունեության մասին ենք խոսում, այլ կրոնական պատկանելության: Այստեղ արդեն արձագանքելու տեղ չկա, չարժե նույնիսկ անդրադառնալ”,-այսօր լրագրողների հետ հանդիպամնն ասել է  “Սիվիլիթաս” հիմնադրամի տնօրեն Սալբի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված