“Սիվիլիթաս”-ի դեմ հարուցված գործընթացը սպառնում է Հայաստանի հեղինակությանը. Սալբի Ղազարյան /վիդեո/
”Երեւի Գյումրիում էլ մի բան կա: Քսան տարի պարոն Հանթսմանը Գյումրիում էլ է օգնություն տվել, Հայաստանին էլ: Գիտե՞ք, մենք արդեն աբսուրդի մակարդակի ենք իջնում, երբ մեր գործընկերների, դոնորների, ներդրողների հետ ոչ թե նրանց գործունեության մասին ենք խոսում, այլ կրոնական պատկանելության: Այստեղ արդեն արձագանքելու տեղ չկա, չարժե նույնիսկ անդրադառնալ”,-այսօր լրագրողների հետ հանդիպամնն ասել է “Սիվիլիթաս” հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը` անդրադառնալով լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ հիմնադրամը ֆինասնավորվում է մորմոնների կողմից:
Նշենք, որ հիմնադրամի դոնորներից մեկը`ամերիկացի բարերա Ջոն Հանթսմանը մորմոնների առաջնորդն է: Սալբի Ղազարյանն ասաց, որ “Սիվիլիթաս”-ի դեմ հարուցված գործընթացը սպառնում է Հայաստանի միջազգային հեղինակությանը եւ մեր երկրի` վստահելիությանը` որպես գործընկերոջ:
“Եթե այսօր այդ անձը և որևէ այլ անձ քո բարերարն է, քո նվիրատուն է, և մի քանի տարի հետո այլ նպատակներով դու պատրաստ ես ոտնակոխել այդ մարդու անունը, դա արդեն կնշանակի, որ մենք պատրաստ չենք ազնվորեն գործակցել այդ մարդկանց հետ, որոնք միայն բարերարություն են արել Հայաստանում”,-հայտարարել է Սալբի Ղազարյանը:
Սալբի Ղազարյանն ասել է նաեւ, որ “Սիվիլիթաս”-ի ծրագրերը ֆինանսավորվում են մի շարք անհատների եւ դոնոր կազմակերպությունների կողմից եւ մինչեւ այսօր որեւէ դոնոր որեւէ դժգոհություն չի հայտնել: