12 Ապրիլի, Saturday, 2025
KFC

ՀՀ նախագահը ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի գլխավորած պատվիրակությանը:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը եւ հույս հայտնել, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի երեւանյան քննարկումները կնպաստեն Հայաստանի եւ ԵԱՀԿ միջեւ հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը: Նախագահը նաեւ նշել է, որ պատվիրակության այցը Հայաստան լավ հնարավորություն է տեղում ծանոթանալու տարածաշրջանային խնդիրներին, մարտահրավերներին եւ ընթացիկ հարցերի շուրջ մտքեր փոխանակելու:

Լամբերտո Զանիերը նշել է, որ Հայաստանը ԵԱՀԿ-ի կազմում շատ ակտիվ մասնակից պետություն է եւ հույս է հայտնել, որ կազմակերպության երեւանյան գրասենյակի միջոցով եւս ակտիվ համագործակցությունը շարունակվելու եւ զարգանալու է:

Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցեր:

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ