24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թուրքիան ընդունում է, որ Արարատ լեռը Հայաստանի մի մասն է

Թուրքիայում հրապարակված գրքույկում որպես Հայաստանի խորհրդանիշ ներկայացված է Արարատ լեռը:

Ինչպես հավանաբար տեղյակ են մեր ընթերցողները, բոլորովին վերջերս Ստամբուլի գագաթաժողովում մեծ շուքով նշվեց Սեւծովյան տնտեսական համագործակցության(ՍԾՏՀ) կազմակերպության հիմնադրման 20-ամյակը:

Այդ առթիվ տպագրվել էր ՍԾՏՀ քարտուղարությունը տպագրել էր “Սեւծովյան տարածաշրջանում համագործակցության երկու տասնամյակները. հաջողությունները, քաղած դասերը եւ հեռանկարները ապագայի համար ՍԾՏՀ գործընթացում” գրքույկը: Նախաբանում ընթերցողներին իրենց ողջույնի խոսքն են հղում եւ ոգեւորվածությամբ ՍԾՏՀ հաջողությունների եւ անցած ճանապարհի մասին պատմում Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը եւ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

Այս բրոշյուրը հավանաբար մեր կողմից որեւէ լուրջ ուշադրության չարժանանար, եթե չլիներ մի ուշագրավ փաստ. ամեն երկրին նվիրված մի փոքր տեղեկատվական հատված, որտեղ ներկայացված են երկրի տարածքը, բնակչությունը, ՀՆԱ-ն եւ այլ տեղեկություններ, ինչպես նաեւ տվյալ երկրին վերաբերող մի նկար:

Եվ ահա գրքույկում, Հայաստանին նվիրված տեղեկատվական էջում տեղադրված է Մասիսի եւ Սիսի լեռների լուսանկարը: Փաստորեն, Թուրքիան ընդունում է, որ պատմական Արարատ լեռը, որը թուրքերը զավթել էին  1921-ի Մոսկվայի եւ
Կարսի պայմանագրերով, պատկանում է Հայաստանին եւ հայ ազգին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ