Խեցգետինը ֆուտբոլին խանգարում է, բայց գարեջուր կարելի է. քաղաքական գործիչները`Եվրո–2012-ի մասին

Եվրո-2012-ի ինտրիգը կլուծվի այս կիրակի՝ հուլիսի 1-ին: Եվրոպայի առաջնության եզրափակիչը հեռուստաէկրաններին կգամի հազարավոր ֆուտբոլասերների: 2012 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչում ուժերը կչափեն Իսպանիայի և Իտալիայի հավաքականները: Մինչ Պորտուգալիայի եւ Գերմանիայի հավաքականների երկրպագուներն իրենց սիրելի թիմերի պարտությունն են մարսում, իսկ Իսպանիայի ու Իտալիայի հավաքականների երկրպագումներն անհամբեր սպասում մեծ խաղին, Henaran.am-ը Եվրո-2012-ի շուրջ զրուցել է ֆուտբոլասեր քաղաքական գործիչների հետ: […]