25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սոս Սարգսյանին հիվանդանոց են տեղափոխել

“Ոսկե ծիրան” կինոփառատոնի շրջանակներում անվանի դերասան Սոս Սարգսյանին պիտի հանձնվեր հատում մրցանակ: Սակայն Henaran.am-ի տեղեկություններով միջոցառումը հետաձգվել է, քանի որ  Սոս Սարգսյանին հիվանդանոց են տեղափոխել: Փորձեցինք զրուցել դերասանի հետ: “Այո, ճիշտ եք, ես հիվանդանոցում եմ, ու  վատ եմ զգում”,-ասաց նա` մերժելով իրեն տեսակցելու ցանկությունը:

“Չեմ ուզում նեղություն տամ, վաղը զանգեք գուցե տանը լինեմ կամ հիվանդանոցում, կգաք եթե ուզենաք, հիմա պետք չի, ուշ ա”,-հազիվ խոսելով ասաց Սարգսյանը: Այն հարցին , թե ինչ բողոքներ ունի` պատասխանեց. “Թոքերս են, սիրտս, չգիտեմ, չեմ կարող ասել, ինձ թվում է բժիշկներն էլ չգիտեն, դե..մեծ մարդ եմ”,-ասաց նա:

“Շնորհակալ եմ, շատ եմ շնորհակալ, որ հետաքրքրվում եք, բայց մի անհանգստացեք, լավ կլինի”,-մեր հեռախոսազրույցը եզրափակեց Սոս Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Henaran.am-ը Սոս Սարգսյանին հանդիպել էր օրերս, “Հարսնաքար”-ում ծեծի հետեւանքով մահացած Վահե Ավետյանի հուղարկավորությանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ