24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

25-ամյա բրիտանուհին օրական 25 լ ջուր է խմում /ֆոտո/

սաշա26-ամյա բրիտանուհի Սաշա Քեննեդին չի կարողանում ազատվել ծարավի զգացողությունից նույնիսկ երազում:

2 երեխաների մայր Սաշան առանց դադարի ջուր է խմում 24 ժամ շարունակ: Նրան երբեք չի հաջողվել քնել ավելին, քան 1 ժամ 15 րոպե, քանի որ նա պարբերաբար արթնաանում է, որպեսզի գոնե մեկ կում ջուր ըմպի:

“Մարդիկ չեն հավատում, որ ինչ-որ մեկը կարող է այդքան ջուր խմել, մինչեւ որ ինձ հետ մեկ օր չեն անցկացնում: Ես մշտապես չորություն եմ զգում բերանումս եւ չեմ կարողանում բացի ջրից այլ բանի մասին մտածել”,-խոստովանել է Սաշան:

Անհագուրդ ծարավի զգացողությունը աղջկան մի շարք անհարմարավետություններ է պատճառում: Նա ստիպված է լինում օրական 40 անգամ զուգարան գնալ, ինչի կապակցությամբ դժգոհություն են հայտնել այն երիտասարդները, որոնց հետ Սաշան հանդիպել է: Մի քանի անգամ նրան վռնդել են այն խանութից, որտեղ նա աշխատել է 16 տարեկանից:

Սաշան ջրի հանդեպ հակում է դրսեւորել դեռ վաղ տարիքից: Նրա ծնողները դիմել են բժիշկների, սակայն նրանք որեւէ անոմալիա չեն հայտնաբերել: 6 տարեկանից սկսած աղջկա մոտ ջրով աման են դրել, որի քանակությունը 13 տարեկանում հասել է 5 լիտրի, երբեմն դա էլ բավական չի եղել Սաշային:

Քեննեդին պարբերաբար ստուգվում է, սակայն նբժիշկներն ասում են, որ նրա մոտ ոչ մի խնդիր չկա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ