28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Ամենահարուստ երիտասարդ աստղերը /ֆոտո/

ջասթինՌհաննաթեյլոր սվիֆթ“Forbes” ամսագիրը հրապարակել է ամենահարուստ աստղերի ցանկը, որոնց 30 տարին դեռեւս չի լրացել:

Երիտասարդների եւ հաջողակների ցանկը գլխավորում է ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը: 2011-ի մայիսից մինչեւ  2012-ի մայիսը փխրուն շիկահերը 57 մլն դոլար է վաստակել: Նման արդյունքի մասին ցանկացած մարդ կերազի:

Թեյլորից ընդամենը մեկ միլիոնով է ետ մնացել դեռահաս աղջիկների կուռք Ջասթին Բիբերը: Նրա տարեկան եկամուտը 55 մլն է կազմում:

Պատվավոր 3-րդ տեղն է զբաղեցնում Ռիհաննան: Նրա եկամուտը 53 մլն է: Առաջիկա տարում  հավանաբար կբավականացնի, իսկ այնուհետեւ այն գուցե եւ բազմապատկվի:

Էքսցենտրիկ եւ սկանդալային երգչուհի Լեդի Գագային այս անգամ չի հաջողվել հայտնվել առաջատարների եռյակում: Նա ստիպված է բավարարվել համեստ 4-րդ տեղով եւ ավելի ջանասիրաբար աշխատել:

Քառյակին հաջորդում են Քեթի Փերին, Ադելը, Քրիսթեն Ստյուարտը, Լիլ Ուեյնը, Թեյլոր Լոտները եւ Ռոբերտ Պատիսոնը:

Ի դեպ, ամենահարուստ երիտասարդ աստղերի տասնյակում 6 կին է եւ ընդամենը 4 տղամարդ: Պիտի որ այսուհետ կասկածներ չլինեն այն հարցի շուրջ, թե ով է ղեկավարում աշխարհը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ