06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Կնկարահանվեմ այնպիսի սերիալում, որի սցենարը լուրջ կլինի, հետաքրքիր, ոչ կրիմինալ. Ռ Քոթանջյան

Կնկարահանվեմ այնպիսի սերիալում, որի սցենարը լուրջ կլինի, հետաքրքիր, ոչ կրիմինալ: Նման ցանկություն հայտնեց ՀՀ Ժողովրդական արտիստ, դեռեւս ընդամենը  մեկ` “Վրիժառու’ սերիալում նկարահանված դերասան Ռաֆայել Քոթանջյանը` լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ:

Սերիալում նկարահանվել չցանկանալու պատճառը Քոթանջյանի համար  ամբողջովին իրեն դրսեւորել չկարողանալն է: Դերասանը խոստովանեց, որ մի 2 տարի առաջ ինքը հանդիպել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ, որն իրեն գումար է առաջարկել` “խաղալու այն դերը, որն ինքն է ցանկանում”: Սակայն Քոթանջյանն այլ ծրագիր ունի` “խաղալ թատրոնի բոլոր մեծ վարպետների երազած դերերը, որոնք նրանք այդպես էլ չհասցրեցին”:

ՀՀ ժողովրդական արտիստը նկատում է, որ արտասահմանյան շատ հեռուստաընկերություններ սկսել են սերիալների փոխարեն հետաքրքիր ֆիլմեր նկարահանել, մի գործընթաց, որը Հայաստանում դեռեւս բացակայում է: Նրա կարծիքով` դրսում բնակվող հայերի` Հայաստանում բնակություն հաստատելու ցանկություն չունենալու պատճառներից մեկն էլ հենց մեր հեռուստաընկերություններով  ցուցադրվող սերիալներն են:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ