14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Այս տարի ՀՀ բուհեր է ընդունվել 12108 դիմորդ

Տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում ամփոփվել են ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2012 թվականի ընդունելության արդյունքները:  Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էին մի շարք հարցեր, մասնավորապես, ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2012 թվականի ընդունելության արդյունքների ներկայացում, ատեստատ չներկայացրած դիմորդների ատեստատների ներկայացման հարցի քննարկում, ՀՀ պետական և ոչ պետական բուհերի ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի 105-106-րդ և 108-րդ կետերի արտոնություններից օգտվող դիմորդների ցուցակի հաստատում, ինչպես նաև ՀՀ կառավարության 2010թվականի N 447–Ն որոշմամբ հաստատված պահուստային տեղերից Մեղրիին հատկացված 6 տեղերի /ԵՊԲՀ` 2 և ՀՊՄՀ` 4/ մրցույթի անցկացում և հաստատում:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև ՀՀ ՊՆ ներկայացվող, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի հավակնող արական սեռի դիմորդների ցուցակի նախապատրաստման, ԼՂՀ նպատակային ընդունելության ամփոփման և ըստ բուհերի ընդունելության ցուցակի հաստատման, ինչպես նաև քաղաքացիներից և կազմակերպություններից ստացված դիմումների /գրությունների/ քննարկման հարցեր: Վերոնշյալ հարցերը ներկայացրել և համապատասխան պարզաբանումներով է հանդես եկել ՀՀ ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, ով, մասնավորապես, տեղեկացրել է, այս տարի ՀՀ բուհեր է ընդունվել 12108 դիմորդ, որոնցից 10470-ը` վճարովի, իսկ 1638-ը` անվճար ուսուցման համակարգ:

Համաձայն ՀՀ պետական և ոչ պետական բուհերի ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի)  կարգի 108-րդ կետի` այս տարի առանց ընդունելության քննության ՀՀ կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին բուհ են ընդունվել միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով միջազգային օլիմպիադաների  7 հաղթող, տարբեր մարզաձևերի գծով աշխարհի և Եվրոպայի առաջնությունների  19 մրցանակակիր, ովքեր ընդունելության դիմում-հայտում հայտագրել են համապատաuխան մաuնագիտությունները:

Նիստի ավարտին քննարկվել են նաև ընդունելության արդյունքում թափուր մնացած տեղերի վերաբաշխման և լրացուցիչ փուլի համար ըստ մասնագիտությունների տեղերի ներկայացման հարցեր: ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2012 թվականի ընդունելության արդյունքները որոշ բուհեր կսկեն հրապարակել արդեն այսօր երեկոյան: Ամբողջական արդյունքները հայտնի կլինեն վաղը` հուլիսի 15-ին:
Henaran.am-ին տեղեկացնում է  ՀՀ ԿԳՆ լրատվական ծառայությունը:
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ