09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2012

Իմ նիստը քո նիստին վնաս չի

Henaran.am-ը փորձեց խորհրդարանական քաղաքական ուժերից պարզել, թե ի՞նչու նրանք ՀՀԿ-ի պես  իրենց կուսակցությունների քաղխորհրդի նիստերին լրագրողներին չեն հրավիրում: ԲՀԿ քաղխորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում մասնավորապես ասաց, որ ինքը չի կարծում, որ ՀՀԿ-ն հատուկ հրավիրում է լրագրողներին: “Իմանում են լրագրողները, գնում ՀՀԿ-ի շենքի մերձակա տարածքում կանգնում են եւ նիստից հետո ստանում […]

Թոմ Կրուզը չի նշել 50-ամյակը ապահարզանի պատճառով /վիդեո/

Այսօր լրացավ  հոլիվուդյան ամենահայտնի աստղերից մեկի` Թոմ Կրուզի 50-ամյակը: Հոբելյարը ծննդյան տոնն անց է կացրել Իռլանդիայում`  նոր ֆիլիմի նկարահանման հրապարակում: Որեւէ տոնակատարություն դերասանը չի կազմակերպել: Պատճառն իր  3-րդ կնոջից` Քեթի Հոլմսից բաժանվելն է: Քեթին կեսդարյա տարդերաձի առթիվ ամուսնուն ապահարզան նվիրեց, իսկ իրեն, ինչպես միշտ, ամենից շատ հուզում է իրենց 6-ամյա դստեր` Սուրիի երջանկությունը: Թոմ Կրուզն […]

Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահը տեղավորվեց

 Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Գրիգոր Մելքսեթյանը 1 տարվա պայմանագիր է կնքել Իրանի բարձրագույն խմբի նորեկ “Գահար Զագրոսի” հետ: Անցած մրցաշրջանում Մելիքսեթյանը ելույթ էր ունենում “Փայքանում”, որը նույնպես բարձրագույն խմբի ուղեգիր էր նվաճել, սակայն պայմանագիրը այդ ակումբի հետ ավարտվել էր եւ Մելիքսեթյանը ազատ խաղացողի կարգավիճակ էր ստացել: Henaran.am-ի տեղեկություններով, վերջերս Գրիգորը Հայաստանում էր, եւ առաջիկայում էլ արձակուրդին […]

ՀՀ գլխավոր դատախազությունը` զորակոչիկներին

Հայաստանի  Հանրապետության  Նախագահը  2012 թվականի  ապրիլի 23-ին հրամանագիր է ստորագրել 2012թ.  մայիս-հունիս   ամիսներին  2012 թվականի  պարտադիր  զինվորական  և  այլընտրանքային ծառայությունների  գարնանային զորակոչ  անցկացնելու  և  զորացրում  կատարելու  մասին:  ՀՀ  զինված ուժեր  են  զորակոչվելու  արական սեռի  այն ՀՀ քաղաքացիները, որոնց 18  տարին   լրացել է   մինչև զորակոչի  օրը,  ինչպես նաև  27  տարին չլրացած  այն  քաղաքացիները, […]

“Արմավիան” հերքում է իր վաճառքի մասին լուրը

“Արմավիա” ընկերությունն աբսուրդ է համարում իր վաճառքի մասին լուրերը: Այդ մասին հայտնել է ընկերության մամլո խոսնակ Նանա Ավետիսովան: Նրա խոսքով` ավիաընկերությունը շարունակում է իր բնականոն աշխատանքը եւ ընդլայնում իր թռիչքների աշխարհագրությունը: Ամռանը կիրականացվեն չվերթներ դեպի Ամման եւ Միլան: Ավետիսովան հավելել է նաեւ, որ ավիաընկերությունը մտադիր է վարձակալել “Airbus А320” տիպի օդանավ: Ըստ ռուսական մամուլի տարածած […]

Քարդաշյանը հղի է

Լուրեր են տարածվել, ըստ որոնց հայազգի մոդել Քիմ Քարդաշյանը հղի է: Ըստ “hollywoodlife.com” կայքի` նման լուրի պատճառ է դարձել միայն այն, որ “BET” մրցանակաբաշխության ժամանակ նա հրաժարվել է մեկ բաժակ շամպայնից: Քանի որ Քիմի եւ երգիչ Քեյնի Ուեսթի հարաբերությունները զարգանում են բավականին արագ, զարմանալի չի լինի, եթե հայուհին իսկապես հղի լինի: Հիշեցնենք, որ վերջերս Քիմը […]

Իրաքում կրկին պայթյուններ են. զոհերի թիվը հասել է 40-ի

Այսօր` հուլիսի 3-ին, Իրաքի մի քանի տարածքներում պայթյուններ են տեղի ունեցել, հաղորդում է “Комсомольская правда”-ն: Երկրի հարավում գտնվող Էդ-Դիվանա քաղաքում ավտոմեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունի արդյունքում առնվազն 40 մարդ է զոհվել, 75-ը վիրավոր են: Պայթյունը տեղի է ունեցել մզկիթի մոտ, որտեղ հավաքված են եղել շիա ուխտավորները: Նրանք պատրաստվել են Քերբալա  քաղաք մեկնել, որտեղ եւս ահաբեկչություններ […]

Փաշինյանը կարող է ասել` ես չեմ օգտվում, ես ինձ չեմ ճանաչում, բայց փաստը մնում է փաստ

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը կարծում է, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան դրույթի միայն մեկ սկզբունքին եւ ամբողջությամբ չի ընթերցել այն` իր հայտարարության մեջ հղում անելուց առաջ:   Henaran.am- ի խնդրանքով անդրադառնալով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, […]

Եգիպտոսում իրավիճակը շարունակում է անկայուն մնալ. փորձագետներ

Այսօր` հուլիսի 3-ին, տեղի ունեցավ Երեւան-Մոսկվա տեսակամուրջ` Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող դեպքերի  վերաբերյալ: ՌԴ Կրոնի եւ քաղաքականության ինստիտուտի նախագահ Ալեքսանդր Իգնատենկոն կարծիք հայտնեց, որ Եգիպտոսի նորընտիր նախագահ Մոհամեդ Մուրսին փորձում է ազատվել զինվորականների ազդեցությունից` միաժամանակ ձգտելով արժանանալ ժողովրդի համակարանքին ու աջակցությանը: Իգնատենկոն կարծում է, որ Մուրսիի ընտրվելը նոր փուլ է խորհրդանշում Եգիպտոսի սոցիալ-տնտեսական կյանքում: Ռուսաստանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված