Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահը տեղավորվեց
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Գրիգոր Մելքսեթյանը 1 տարվա պայմանագիր է կնքել Իրանի բարձրագույն խմբի նորեկ “Գահար Զագրոսի” հետ:
Անցած մրցաշրջանում Մելիքսեթյանը ելույթ էր ունենում “Փայքանում”, որը նույնպես բարձրագույն խմբի ուղեգիր էր նվաճել, սակայն պայմանագիրը այդ ակումբի հետ ավարտվել էր եւ Մելիքսեթյանը ազատ խաղացողի կարգավիճակ էր ստացել:
Henaran.am-ի տեղեկություններով, վերջերս Գրիգորը Հայաստանում էր, եւ առաջիկայում էլ արձակուրդին կարճ ժամանակամիջոցով կգա հայրենիք:
Հիշեցնենք, որ այս տարի փետրվարի 28-ին` Սերբիա-Հայաստան ֆուտբոլային խաղից հետո, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայատարարեց, որ Գրիգորը պիտի մոռանա Հայաստանի հավաքականի մարզաշապիկը: Սա առաջ բերեց ֆուտբոլասերների բողոքը, որին ի պատասխան Հայրապետյանն ասաց, որ Գրիգորը բոյով եւ գեղեցիկ դարպասապահ է, ասում են` ապրի, փայլուն բոյ ունի, բայց դարպասապահը բոյով չի որոշվում: