07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

“Արմավիան” հերքում է իր վաճառքի մասին լուրը

Արմավիա” ընկերությունն աբսուրդ է համարում իր վաճառքի մասին լուրերը: Այդ մասին հայտնել է ընկերության մամլո խոսնակ Նանա Ավետիսովան:

Նրա խոսքով` ավիաընկերությունը շարունակում է իր բնականոն աշխատանքը եւ ընդլայնում իր թռիչքների աշխարհագրությունը: Ամռանը կիրականացվեն չվերթներ դեպի Ամման եւ Միլան: Ավետիսովան հավելել է նաեւ, որ ավիաընկերությունը մտադիր է վարձակալել “Airbus А320” տիպի օդանավ:

Ըստ ռուսական մամուլի տարածած տեղեկությունների` “Արմավիան” գնելու ցանկություն էր հայտնել նախկին պատգամավոր, գործարար Հարություն Փամբուկյանը` իր մոսկվացի գործընկերների հետ: Լուրերի համաձայն` գործարարն ավիաընկերության համար առաջարկել էր 55 մլն դոլար:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ