27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Իմ նիստը քո նիստին վնաս չի

Henaran.am-ը փորձեց խորհրդարանական քաղաքական ուժերից պարզել, թե ի՞նչու նրանք ՀՀԿ-ի պես  իրենց կուսակցությունների քաղխորհրդի նիստերին լրագրողներին չեն հրավիրում:

ԲՀԿ քաղխորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում մասնավորապես ասաց, որ ինքը չի կարծում, որ ՀՀԿ-ն հատուկ հրավիրում է լրագրողներին:

“Իմանում են լրագրողները, գնում ՀՀԿ-ի շենքի մերձակա տարածքում կանգնում են եւ նիստից հետո ստանում իրենց հետաքրքրող հարցերի պատասխանը”,-ասաց Ն. Զոհրաբյանը: ԲՀԿ-ի քաղխորհրդի նիստերն էլ են դռնփակ, քանի որ ներկուսակցական հարցեր են քննարկում, իսկ արդեն վերջում դրսում կանգնած լրագրողներին տրվում է սպառիչ տեղեկատվություն: Իսկ հստակ օրեր ԲՀԿ-ի քաղխորհրդի նիստերի համար սահմանված չեն:

Նման օրեր չունի նաեւ “Ժառանգությունը”: Ըստ կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի, քաղխորհրդի նիստերի  օրերը հայացողական են: “Եթե  օրակարգում լինում են հարցեր, որ հետաքրքրում են  հասարակությանը, ապա տեղյակ ենք պահում լրատվամիջոցներին, մնացած այլ դեպքերում` ոչ”,-ասաց Հ. Խուրշուդյանը:

“Օրինաց երկիր” կուսակցության քաղխորհրդի նիստերը նույնպես ֆիքսված օրեր չունեն: “Լինում են, որ արտահերթ նիստեր են լինում, կարեւոր եւ տեղեկացնում ենք լրատվամիջոցներին, եւ ուղարկում ենք հաղորդագրություն”,-ասաց ՕԵԿ խոսնակ Հարություն Ամիրյանը:

ՀՅԴ-ն քաղխորհրդի նիստեր չունի, յուրաքանչյուր ուրբաթ օր հրավիրվում են  Գերագույն մարմնի նիստեր: “Վերջին 20 տարվա մեջ ՀՅԴ ԳՄ նիստերը չեն հետաքրքրել որեւէ լրագրողի, որ առանձնահատուկ հրավիրենք: Ով Դաշնակցության հետ աշխատում է, նիստից հետո, եթե հարց ունենում են, ապա մենք պատասխանում ենք”,-ասաց ՀՅԴ մամուլի պատասխանատու Սպարտակ Սեյրանյանը:

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով, լրագրողները իրենք են զանգում, հետաքրքրվում, իսկ քանի որ ՀՀԿ-ն բաց է, ապա  տեղեկացնում են նիստի օրն ու ժամը: “Բնականաբար փակ նիստեր են լինում, ու երբ երկրի եւ կուսակցության նախագահը գնում է, ապա լրագրողները հրավիրվում են ներս եւ ճեպազրույց է լինում: Պատահում է նաեւ դրսում ենք խոսում լրագրողների հետ”,-ասաց նա: Շարմազանովի խոսքով, հիմա ՀՀԿ կենտրոնական գրասենյակը նորոգվում է, եւ հնարավոր է, ՀՀԿ գորածդրի նիստերը ամեն շաբաթ չհրավիրվեն: Հույժ կարեւոր հարցերի համար եթե հրավիրվեն, ապա չի բացառվում, որ կլինի կուսակցության որեւէ գրասենյակի շենքում:

ՀԱԿ մամուլի պատասխանատու Արման Մուսինյանը Henaran.am-ի հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեց:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ