14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը դատապարտում է Ջավախքում քաղաքական հալածանքների նոր ալիքը

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը դատապարտում է վրաց իշխանությունների կողմից Ջավախքում նախաձեռնած քաղաքական հալածանքների նոր ալիքը և, մասնավորապես, Վրաստանի խորհրդարանի նախկին անդամ Մելիք Ռաիսյանի և նրա կողմնակիցների նկատմամբ ակնհայտ քաղաքական դրդապատճառներով իրականացվող քրեական հետապնդումը։

Վրաց իշխանությունների այս գործողությունները տեղի են ունենում Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նախօրյակին և ուղղված են ընդդիմադիր հայացքներ ունեցող ջավախքահայ գործիչների և ակտիվիստների դեմ։

Պարզ է, որ այս գործողությունները նպատակն են հետապնդում ահաբեկել ջավախքահայությունը և հերթական անգամ ընտրակեղծիքների միջոցով հօգուտ իշխող կուսակցության կանխորոշել ընտրությունների արդյունքները։ Ուստի, վրաց իշխանությունները այս գործելաոճով կոպտորեն ոտնահարում են ջավախքահայության մի շարք տարրական քաղաքական իրավունքներ, այդ թվում` Վրաստանի հասարակական–քաղաքական գործընթացներին մասնակցելու և ազատ ու արդար ընտրությունների միջոցով իրենց քաղաքական կամքն արտահայտելու իրավունքը։

Հաշվի առնելով վերոնշյալը` Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը պահանջում է վրացական իշխանություններից`

– Նախընտրական այս շրջանում զերծ մնալ ընդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող ջավախքահայ ակտիվիստների նկատմամբ բոլոր տեսակի հետապնդումներից,

– Ջավախքում և Վրաստանի ամբողջ տարածքում պայմաններ ապահովել ազատ և արդար ընտրությունների անցկացման և դրանցում ջավախքահայության շահերը ներկայացնող տարբեր հասարակական-քաղաքական ուժերի մասնակցության համար,

– Անհապաղ դադարեցնել Մելիք Ռաիսյանի և նրա կողմնակիցների նկատմամբ հետապնդումները, չհարուցել խոչընդոտներ նրանց հետագա քաղաքական գործունեության համար,

– Անհապաղ ազատ արձակել շինծու մեղադրանքներով 10 տարվա ազատազրկման դատապարտված ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանին, փոխհատուցել ապօրինի ազատազրկման տարիներին նրա և նրա ընտանիքի կրած բոլոր վնասները,

– Ձեռնարկել գործուն քայլեր` ուղղված ջավախքահայության և վրացահայության հասարակական–քաղաքական, լեզվա–կրթական, կրոնական և մշակութային խնդիրների լուծմանը։

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը կոչ է անում Վրաստանի ընդդիմադիր ուժերին առավել ակտիվ կերպով անդրադառնալ ջավախքահայությանը հուզող վերոնշյալ խնդիրներին, այդ թվում` դրանք ընդգրկելով իրենց նախընտրական ծրագրերում։

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը նաև կոչ է ուղղում համապատասխան միջազգային կառույցներին և Վրաստանի գործընկեր պետություններին անհապաղ և գործնական միջոցներ ձեռնարկել ջավախքահայ ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչների նկատմամբ հետապնդումները դադարեցնելու, ինչպես նաև հայաբնակ Ջավախքում և Վրաստանի այլ տարածքներում ազատ և մրցակցային ընտրական միջավայր ապահովելու ուղղությամբ։

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդ

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ