Ամենաթանկարժեք տղամարդը /ֆոտո/
Ըստ “Forbes” ամսագրի` Թոմ Կրուզն ամենաբարձր վարձատրվող դերասանն է: “Առաքելությունն անիրագործելի է” ֆիլմի աստղը մեկ տարվա ընթացքում վաստակել է 75 մլն դոլար:
2-րդ տեղում է հայտնվել նախորդ տարվա առաջատար Լեոնարդո դի Կապրիոն, 3-րդ տեղում` Ադամ Սենդլերը: Նրանք վաստակել են մոտ 37 մլն դոլար:
Մասնագետները հաշվել են աստղերի եկամուտները 2011-ի մայիսից մինչեւ 2012-ի մայիսը: Հաշվվել են ֆիլմերից ստացված հոնորարները, նոր ֆիլմերից ստացված կանխավճարները եւ մասնակցությունը գովազդային նախագծերին:
Հայտնի չէ` արդյոք ուրախացրել է Թոմ Կրուզին այն լուրը, որ ինքն ամենաբարձր վարձատրվող դերասանն է, թե` ոչ: Հոլիվուդյան աստղին սպասվում է աղմկահարույց ապահարզան եւ դստեր “բաժանումը” ծնողների միջեւ: Կրուզի կինը` Քեթի Հոլմսը, մտադիր է լինել երեխայի միակ խնամակալը: