10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ֆրունզիկ, Մհեր, Գարսո, Գրիգոր աղա` ծնունդդ շնորհավոր

Դմբուզ Արսեն` “Նվագախմբի տղաներ”-ում, Գասպար` “Եռանկյունի”-ում,  Իշխան` “Մենք ենք մեր սարեր”-ում, Հայրիկ` “Հայրիկ”-ում. Գրիգոր Աղա` “Կտոր մը երկինք”-ում, Ամիրո` “Նահապետ”-ում եւ այսպես շատ դերեր էր կերտել անվանի դերասան Մհեր Մկրտչյանը:

Սակայն տատս նրան հիշում էր “01-99” կարճամետրաժ ֆիլմից ու միշտ նրան Գարսո էր ասում: Այդպես էլ իմ մեջ էր տպավորվել Մհեր Մկրտչյանը: Հետո միայն պարզվեց, որ իրականում նա 2 անուն ունի` Ֆրունզիկ եւ Մհեր:

Կենսագիրները նշում են, որ նա մի անգամ մեկնել էր Լիբանան հյուրախաղերի, տեղի հայերն այնքան նրան սիրեցին, որ սկսեցին կոչել Մհեր, ինչը թարգմանաբար նշանակում է արեւ: Հետագայում նա երկու անձնագիր վերցրեց իր համար, մեկում գրված էր` Մհեր Մկրտչյան, մյուսում՝ Ֆրունզիկ Մկրտչյան: Հուլիսի 4-ը Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է, նա ծնվել է 1930թ-ին, Գյումրիում: Նա բոլորի Մհերն ու Ֆրունզիկն էր` հայեցի, ուրախ եւ տխուր տղամարդը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ