25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կոստան Զարյանի “Սպանիա” վեպը վարչապետի նախաձեռնությամբ թարգմանվել է իսպաներեն

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում ներկա է գտնվել հայ գրող Կոստան Զարյանի “Սպանիա” գրքի իսպաներեն թարգմանության շնորհանդեսին:

“Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք” ծրագրի շրջանակներում այսպես ասած գրական թեյախմությունների շարք  է սկսում, որից առաջինը տեղի ունեցավ Իսահակայանի տուն-թանգարանում:

Մինչ Զարյանի գրքի իսպաներեն թարգմանության շնորհանդեսը ցուցադրվեց “Կոստան Զարյան. հայ գրականության մենակը” փաստավավերագրական ֆիլմը, որը պատմում է Զարյանի մասին: Ֆիլմի ռեժիսորն է Հայկ Կբեյանը, իսկ սցենարիստը` Նաիրա Եղիազարյանը: Ֆիլմում  ներկայացվում է միայնակ մարդու դրամատիզմը:

Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի ունեցավ  գրքի շնորհանդեսը, այնուհետ թեյի սեղանի շուրջ հյուրերը կքննարկեն գիրքը: Կոստան Զարյանի գրքի իսպաներեն թարգմանությունն իրականացվել է վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ: Գիրքը թարգմանել է Լուիզա Մունիս Կոնչեսսոն: “Սպանիա” վեպի իսպաներեն տարբերակը հրատարակվել է 500 տպաքանակով: Գիրքը տպագրվել է պետպատվերի շրջանակում:

Գրքում Կոստան Զարյանը ներկայացնում է Իսպանիա կատարած այցելության իր տպավորությունները: Զարյանն ավտոբուսով անցել է ողջ Իսպանիայով եւ յուրաքանչյուր նահանգի, իսպանական յուրաքանչյուր երեւույթի, մշակույթի վերաբերյալ ներկայացրել իր կարծիքը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ