21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2012

Օսկանյանը դիմել է դատարան

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանը դիմել է Երևանի Կենտրոն  և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան: Այս մասին “Փաստինֆո-ին հայտնել է Տ. Աթանեսյանը, իրենք բողոքարկում են փողերի լվացման դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու՝ քննիչի որոշումը: Ինչպես հայտնի է, ՀՀ նախկին արտգործնախարար, “Սիվիլիթաս” հիմնադրամի հիմնադիր Վ. Օսկանյանը հիշյյալ գործով վկա է:

Սեքսը պաշտպանում է տղամարդկանց սրտերը

Այն տղամարդիկ, ովքեր սեքսով են զբաղվում ավելի քան շաբաթը մեկ անգամ, 2 անգամ ավելի քիչ են գտնվում սրտային հիվանդություններով հիվանդանալու սպառնալիքի տակ, քան նրանք, ովքեր սեքսով են զբաղվում ամիսը մեկ անգամ կամ ավելի քիչ: Գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի մասնակիցները 40-70 տարեկան տղամարդիկ են եղել: Նրանց հարցրել են` որքան հաճախ են իրենք սեռական հարաբերություններ ունենում: […]

Քարդաշյանը մտադիր է ծննդաբերությունից հետո մեծացնել կրծքերը

Հայազգի հայտնի մոդել Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ մտադիր է դիմել պլաստիկ վիրահատության` կրծքերը մեծացնելու նպատակով, բայց միայն երեխաներ ունենալուց հետո: “Keeping Up with the Kardashians” ռեալիթի շոուի  աստղ Քիմը, ով հայտնի դարձավ նրանով, որ բասկետբոլիստ Քրիս Հեմֆրիսի հետ հարսանիքին պատրաստվելու վրա ծախսեց 3 անգամ ավելի շատ ժամանակ, քան հենց նրա ամուսնությունը տեւեց, ներկայումս հանդիպում […]

Երազանք, որ իրականացավ

Մեկ-մեկ  ստացվում  է  այնպես, որ  երզանքներն էլ են իրականություն  դառնում…Արևմտյան  Հայաստանը  տեսնելու  երազանքն այլևս  իրականություն  է՝ շնորհիվ  Պատմության  ֆակուլտետի  նախաձեռնության՝ հանձին  դեկան  Էդիկ  Մինասյանի: ԵՊՀ պատմության ֆակուլտետի բակալավրիատի  և  մագիստրատուրայի  շուրջ  106 շրջանավարտներ  իրենց  դիպլոմները ստացան  Արևմտյան  Հայաստանում՝  Աղթամարի  Սուրբ  Խաչ   եկեղեցու  բակում: Henaran.am-ի   թղթակցի  հետ  զրույցում  շրջանավարտները  կիսվեցին  տպավորությունների  ՛՛տարափով՛՛: Պատմաբան   Սուրեն  Պապիկյանի  համար  […]

“Աշտարակ Կաթ”-ի արձագանքը Henaran.am-ի հրապարակմանը

“Աշտարակ Կաթ” ընկերությունն արձագանքեց Henaran.am-ի` “Աշտարակ կաթ”-ը պարտք է գյուղացիներին, իսկ գյուղացուն փող է հարկավոր”  հրապարակմանը, որտեղ ներկայացվում էր Լոռու մարզի Պրիվոլնոյե համայնքի բնակիչների ահազանգն այն մասին, որ ընկերությունը կաթի մթերման դիմաց վճարումները գյուղացիներին  ուշացնում է եւ պարտքեր է կուտակել:  “Աշտարակ Կաթ”-ը վճարման գրաֆիկից շեղումները զուտ սեզոնայնությամբ է պայմանավորում: Ստորեւ ներկայացնում ենք “Աշտարակ Կաթ”-ի պատասխանը […]

100 դոլար է պահանջել անձնագրի ժամկետը երկարացնելու դիմաց

Հուլիսի 11-ին, ժամը 12.00-ին, Ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում՝ քաղաքացուց   100 ԱՄՆ դոլար վերցնելուց անմիջապես հետո, փաստով մերկացվել է  ոստիկանության անձնագրային  եւ վիզաների վարչության Արտաշատի անձնագրային բաժանմունքի պայմանագրային հիմունքներով աշխատակից Ռուբեն Սարգսյանը, որը քաղաքացուց գումարը պահանջել էր նրա որդու անձնագրում վավերականության ժամկետը երկարաձգելու համար: Նախապատրաստված նյութերով ԱԱԾ քննչական […]

Զինվորը մահացել է հոսպիտալում

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 10-ին, ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Երևանի Կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալում մահացել է ժամկետային զինծառայող, շարքային Հակոբ Արթուրի Սարգսյանը (ծնվ. 1994թ.)։ Զինծառայողը հոսպիտալ էր ընդունվել հուլիսի 6-ին սուր ռեսպիրատոր հիվանդություն, ինտոքսիկացիոն համախտանիշ, մինինգոէնցեֆալիտ ախտորոշմամբ։ Հակոբ Սարգսյանը բանակ էր զորակոչվել այս տարի, Վարդենիսի զ/կ-ից։ Դեպքի կապակցությամբ հետաքննություն է կատարվում։  

Ինչ է ստանում պետբյուջեն այս բարեգործությունից

Ինչպես լրատվամիջոցներից տեղեկացանք,  Աբովյան քաղաքում 259, միջքաղաքային 1, 2, 3 և միջմարզային ևս 5 երթուղիների վարորդները գործադուլ են հայտարարել:  Նրանք բողոքում են նույն երթուղում հայտնված “Պազ” մակնիշի, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կողմից ֆինանսավորվող  “բարեգործական” երթուղային տրանսպորտային միջոցի դեմ, որը միտումնավոր խոչընդոտում է իրենց աշխատանքը:  Վարորդների խոսքերով ստեղծված իրավիճակում իրենք պարզապես մատնված են հարկադիր անգործության: Սրան […]

Բժիշկները փրկել են 270 գրամ քաշով նորածնի կյանքը /ֆոտո/

ԱՄ Ն-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի հիվանդանոցներից մեկի բժիշկները հրաշքով փրկել են աշխարհի ամենափոքր նորածնի կյանքը, որը ծնվել է հղիության 6-րդ ամսում` 270 գրամ քաշով: Երեխայի մոր խոսքով` դեռ հղիության 2-րդ ամսում բժիշկները հայտնել են իրեն, որ երեխան լուրջ շեղումներ ունի, սակայն նա հրաժարվել է ազատվել երեխայից: Հղիության 24-րդ ամսում կինը ծննդաբերել է կեսարյան հատումով: Վիրահատող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀունիսիՕգոստոսի