Ինչ է ստանում պետբյուջեն այս բարեգործությունից
Ինչպես լրատվամիջոցներից տեղեկացանք, Աբովյան քաղաքում 259, միջքաղաքային 1, 2, 3 և միջմարզային ևս 5 երթուղիների վարորդները գործադուլ են հայտարարել: Նրանք բողոքում են նույն երթուղում հայտնված “Պազ” մակնիշի, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կողմից ֆինանսավորվող “բարեգործական” երթուղային տրանսպորտային միջոցի դեմ, որը միտումնավոր խոչընդոտում է իրենց աշխատանքը: Վարորդների խոսքերով ստեղծված իրավիճակում իրենք պարզապես մատնված են հարկադիր անգործության:
Սրան զուգահեռ Բարեգործական երթուղու ավտոբուսները կասկածելի տեխնիկական վիճակում են:
“Արժանապատիվ տրանսպորտ” քաղաքացիական նախաձեռնությունը, նպատակ ունենալով հաստատել օրինականությունը հասարակական տրանսպորտի ոլորտում, ինչպես նաեւ պաշտպանել տրանսպորտից օգտվող եւ այն սպասարկող մարդկանց իրավունքները, ստեղծված իրավիճակում պահանջում է պարզաբանել.
-արդյոք օրինակա՞ն է նման բարեգործական գծի հայտնվելը
– արդյոք այդ պայմաններում ապահովվո՞ւմ է ազատ, արդար մրցակցության սկզբունքը
-ի՞նչ է ստանում պետական բյուջեն այս բարեգործությունից
-չկա՞ արդյոք վտանգ, որ այս բարեգործական երթուղու պատճառով դուրս կմղվեն մրցակիցները, եւ կհաստատվի մենաշնորհ, որից հետո գիծը սպասարկող երթուղին կսկսի իր հայեցողությամբ որոշել ծառայության որակն ու սահմանել ոլորտը սպասարկման իր կարգուկանոնը:
“Արժանապատիվ տրանսպորտ” քաղաքացիական նախաձեռնություն