Բժիշկները փրկել են 270 գրամ քաշով նորածնի կյանքը /ֆոտո/
ԱՄ Ն-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի հիվանդանոցներից մեկի բժիշկները հրաշքով փրկել են աշխարհի ամենափոքր նորածնի կյանքը, որը ծնվել է հղիության 6-րդ ամսում` 270 գրամ քաշով:
Երեխայի մոր խոսքով` դեռ հղիության 2-րդ ամսում բժիշկները հայտնել են իրեն, որ երեխան լուրջ շեղումներ ունի, սակայն նա հրաժարվել է ազատվել երեխայից: Հղիության 24-րդ ամսում կինը ծննդաբերել է կեսարյան հատումով: Վիրահատող բժշկի խոսքով` իրենք ապշել են, երբ երեխան շարժվել է: Նա այնքան փոքր է եղել, որ տեղավորվել է բժշկի ձեռքի մեջ, մաշկն այնքան բարակ է եղել, որ բժշկական ձեռնոցների հետքերը մնացել են նրա վրա: Սակայն ամենամեծ խնդիրն այն է եղել, որ երեխան ինքնուրույն չի կարողացել շնչել:
Լույս աշխարհ գալուց մի քանի ժամ անց բժիշկները վիրահատել են նորածնի թոքերը` տեղադրելով թթվածնով հատուկ խողովակ, որպեսզի նա կարողանա շնչել:
Բժշկության մեջ հազվագյուտ դեպքերն արձանագրող միջազգային ասոցացիայի տվյալներով` նման երեխաների գրեթե 2 տոկոսն է ողջ մնում: