17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Սեքսը պաշտպանում է տղամարդկանց սրտերը

Այն տղամարդիկ, ովքեր սեքսով են զբաղվում ավելի քան շաբաթը մեկ անգամ, 2 անգամ ավելի քիչ են գտնվում սրտային հիվանդություններով հիվանդանալու սպառնալիքի տակ, քան նրանք, ովքեր սեքսով են զբաղվում ամիսը մեկ անգամ կամ ավելի քիչ: Գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի մասնակիցները 40-70 տարեկան տղամարդիկ են եղել: Նրանց հարցրել են` որքան հաճախ են իրենք սեռական հարաբերություններ ունենում: Զուգահեռ հարցման բոլոր մասնակիցների սիրտն են ստուգել:

Այդ կերպ Մասաչուսեթսի մասնագետները եկել են այն եզրակացության, որ սեքսը տղամարդկանց համար  գերազանց դեղամիջոց է սրտային հիվանդություններից խուսափելու համար: Այն տղամարդիկ, ովքեր շաբաթական մեկ եւ ավելի անգամ են սեքսով զբաղվել, ավելի քիչ են  հավանականություն ունեցել սրտային հիվանդություններից տառապելու, քան նրանք, ովքեր սեքսով են զբաղվելիս եղել ավելի քիչ, քան ամիսը մեկ անգամ:

Հետազոտության ընթացքում հաշվի են առնվել տղամարդկանց քաշը, տարիքը, խոլեստերինի մակարդակը, ինչպես նաեւ զարկերակային ճնշումը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ