25 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Քարդաշյանը մտադիր է ծննդաբերությունից հետո մեծացնել կրծքերը

Հայազգի հայտնի մոդել Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ մտադիր է դիմել պլաստիկ վիրահատության` կրծքերը մեծացնելու նպատակով, բայց միայն երեխաներ ունենալուց հետո:

“Keeping Up with the Kardashians” ռեալիթի շոուի  աստղ Քիմը, ով հայտնի դարձավ նրանով, որ բասկետբոլիստ Քրիս Հեմֆրիսի հետ հարսանիքին պատրաստվելու վրա ծախսեց 3 անգամ ավելի շատ ժամանակ, քան հենց նրա ամուսնությունը տեւեց, ներկայումս հանդիպում է ռեփեր Քեյնի Ուեսթի հետ: Նա հայտարարել է, որ ի հակադրություն իր մասին շրջող լուրերի, ինքը երեբեք չի դիմել պլաստիկ վիրաբույժներին, սակայն ապագայում անպայման կդիմի:

“Ես երբեք էլ դեմ չեմ եղել կոսմետիկ վիրահատություններին: Օրինակ` երեխաներ ունենալուց հետո ինձ անպայման անհրաժեշտ կլինի կրծքերի մեծացում: Ով գիտի` միգուցե ես ցանկանամ նաեւ դեմքիս մաշկը ձգել: Մայրս արդեն ունի դրա փորձը, ես եմ նրան խորհուրդ տվել”,-խոստովանել է Քիմը:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ