09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 4, 2012

“Սլավոնական բազար”-ում Ռուսլանը կներկայացնի Հայկոյի երգը /վիդեո/

Հուլիսի 14-19-ը կայանալիք “Սլավոնական բազար” փառատոնի “Витебск-2012” էստրադային երգի կատարողների միջազգային փառատոնին Հայաստանը կներկայացնի Երգի պետական թատրոնի երգիչ Ռուսլան Էլյազյանը: Որպես պարտադիր պայման` Ռուսլանը կներկայացնի սլավոնական կոմպոզիտորի մեկ երգ, ինչպես նաեւ երգիչ Հայկոյի եւ Վարդան Զադոյանի հեղինակած “Ում” ստեղծագործությունը: http://youtu.be/PKHbI08pagw

Երկրաշարժ Աշոցք գյուղից 5 կմ հարավ-արևմուտք

Ս.թ. հունիսի 28-ից մինչև հուլիսի 4-ը ՍՊԱԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցել է 3 բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ: Այն տեղի է ունեցել հունիսի 28-ին Աշոցք գյուղից 5 կմ հարավ-արևմուտք: Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 14 երկրաշարժ: Հունիսի 28-ից 30-ը 5 ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել Թուրքիայի Բուլանիկ քաղաքի մոտակայքում, մեկը` 3-4 բալ, […]

Հուլիսի 8-ից մեկնարկում են ՏԻՄ ընտրությունները

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է հերթական նիստ: Նախքան նիստի օրակարգին անցնելը ՀՀ  կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է տեղեկատվություն` 2012թ. հուլիսի 8-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ: Ըստ այդմ` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու հանրապետության ինը ընտրատարածքների 17 համայնքում, որոնցից 16-ում` անցկացվելու են հերթական և մեկում` արտահերթ ընտրություններ: […]

“Եղիցի լույս”-ը ռուս ռեժիսորին /վիդեո/

“Ոսկե ծիրան” երեւանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում պատմության մեջ առաջին անգամ կհանձնվի հատուկ մրցանակ հոգեւոր, մշակութային եւ մարդասիրական արժեքների քարոզչության եւ համաշխարհային կինոարվեստում բերած նշանակալի ավանդի համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի հոգեւոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը: Հայ առաքելական եկեղեցու կողմից սահմանված մրցանակը կոչվում է “Եղիցի լույս”: Արձանի հեղինակը քանդակագործ-ոսկերիչ […]

ԵՄ նախագահը մի շարք հանդիպումներ կունենա Ադրբեջանում

Հուլիսի 4-5-ին Ադրբեջան  կատարելիք այցի շրջանակներում ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպեյը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի, արդյունաբերության ու էներգետիկայի նախարար Նատիկ Ալիեւի եւ խորհրդարանի խոսնակ Օգտա Ասադովի հետ, տեղեկացնում են ադրբեջանական կայքերը: Ռոմպեյի այցի օրակարգում ընդգրկված է նաեւ ելույթը օտար լեզուների համալսարանում:

ԵՄ-ն 25 տոկոսով ավելացնում է Հայաստանին տրվող օժանդակությունը. Հերման վան Ռոմպոյ

“Ողջունում եմ Հայստանի հանձնառությունը` եվրապական արժեքների հիման վրա առաջ անցնելու”,-այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ ՀՀ նախագահի եւ  ԵՄ խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի հետ համատեղ հանդիպմանն ասել է Հերման վան Ռոմպոյը: “Խրախուսում ենք այդ ճանապարհին ուժեղացնել ժողովրդավարական ինստիտուտները, վերացնել կոռուպցիան, հարգել մարդու իրավունքները: Պարոն նախագահ, Դուք ճիշտ ճանապարհի վրա եք, […]

Ամերիկացիները 236-րդ անգամ նշում են Անկախության օրը /վիդեո/

Հուլիսի 4-ին ԱՄՆ-ը տոնում է Անկախության օրը` հյուսիսամերիկյան նահանգների` Մեծ Բրիտանիայից անկախացման հռչակագրի 236-ամյակը: Օրվա  ամենակարեւոր իրադարձությունը Վաշինգտոնում ընթացող Անկախության օրվա շքերթն է: Բացի մայրաքաղաքից, երկրի մյուս քաղաքներում եւս այս օրն անց են կացվում շքերթներ, ներկայացումներ եւ համերգներ, որոնք սովորաբար ավարտվում են հրավառություններով: Ամերիկացիների մեծ մասն այս օրն  անց է կացնում ընտանիքի հետ` տանը կամ […]

Ես պարոն Ռոմպույին ուզում էի հարց տալ Լեռնային Ղարաբաղի մասով. Վարդան Օսկանյանը դժգոհում է

ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Oսկանյանն այսօր “Ֆեյսբուք” սոցիալական ցանցի իր պատին անդրադարձել է խորհրդարանում Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի եւ պատգամավորների հանդիպմանը: Վարդան Օսկանյանը դժգոհություն է հայտնել, որ պատգամավորներին հնարավորություն չի տրվել հարցեր ուղղել Եվրոպական խորհրդի նախագահին: “Այսօր Ազգային ժողովում ելույթ ունեցավ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույը: Խորհրդարանում պատգամավորների պատկառելի ներկայություն […]

Խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԵՄ մեր գործընկերների և մեր գնահատականները համընկնում են. ՀՀ նախագահ

Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԵՄ մեր գործընկերների և մեր գնահատականները համընկնում են: Այսօր զանգվածային լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի հետ իր հբանակցությունների արդյունքները, այս մասին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: “Սրանք լավագույն ընտրություններն էին նորանկախ Հայաստանի պատմության մեջ, բայց դեռևս շատ անելիքներ կան ընտրական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված