ԵՄ-ն 25 տոկոսով ավելացնում է Հայաստանին տրվող օժանդակությունը. Հերման վան Ռոմպոյ
“Ողջունում եմ Հայստանի հանձնառությունը` եվրապական արժեքների հիման վրա առաջ անցնելու”,-այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ ՀՀ նախագահի եւ ԵՄ խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի հետ համատեղ հանդիպմանն ասել է Հերման վան Ռոմպոյը:
“Խրախուսում ենք այդ ճանապարհին ուժեղացնել ժողովրդավարական ինստիտուտները, վերացնել կոռուպցիան, հարգել մարդու իրավունքները: Պարոն նախագահ, Դուք ճիշտ ճանապարհի վրա եք, բայց դեռ շատ բան կա անելու: Մենք պատրաստ ենք օգնել Հայաստանին “ավելին` ավելիի դիմաց” սկսզբունքի հիման վրա”,-հավելել է նա:
ԵՄ խորհրդի նախագահի խոսքով, Հայաստանն առաջընթաց է արձանագրել Ասոցացման համաձայնագրում, ընթացքի մեջ Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի շուրջ բանակցությունները, իսկ փետրվարից սկսվելու են մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի շուրջ բանակցությունները:
“Ես այստեղ հայտարարում եմ, որ Հայաստանի համար տրամադրվող օժանդակությունը 25 տոկոսով աճելու է և կազմելու է 50 մլն դոլար: Այս օգնությունն ուղղվելու է հիմնական բարեփոխումներին` Հայաստանին Ասոցացման համաձայնագրի շրջանակում աջակցելու նպատակով”,-նշել է ԵՄ խորհրդի նախագահը:
Հերման վան Ռոմպոյը անդրադարձել է նաեւ Հայաստանում կայացած ԱԺ ընտրություններին: Նրա խոսքով, չնայած որոշ թերությունների, առաջընթացը նկատելի է: Նա հույս է հայտնել, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ զեկույցում տեղ գտած դիտարկումներն իրենց լուծումները կստանան մինչեւ նախագահական ընտրությունները:
“Ես հաճույքով հայտարարում եմ, որ ԵՄ-ն պատրաստ է սկսել բանակցությունները` դոնորների կոնֆերանս անցկացնելու համար միջազգային ֆինանսական հաստատությունների հետ”,-հայտարարել է Հերման վան Ռոմպոյը:
Նա անդրադարձել է նաեւ ԼՂ հիմնախնդիրին եւ շեշտել, որ ԵՄ-ն աջակցութմ է խաղաղության գործընթացին եւ վերահաստատում է այն, ինչ ասել են ՄԽ համանախագահները` Մեծ քսանյակի երկրների նախագահների հանդիպմանը: