Երկրաշարժ Աշոցք գյուղից 5 կմ հարավ-արևմուտք
Ս.թ. հունիսի 28-ից մինչև հուլիսի 4-ը ՍՊԱԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցել է 3 բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ: Այն տեղի է ունեցել հունիսի 28-ին Աշոցք գյուղից 5 կմ հարավ-արևմուտք:
Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 14 երկրաշարժ: Հունիսի 28-ից 30-ը 5 ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել Թուրքիայի Բուլանիկ քաղաքի մոտակայքում, մեկը` 3-4 բալ, մյուսները` 3 բալ ուժգնությամբ: Հունիսի 28-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում` Դմանիսի քաղաքից 22 կմ հարավ-արևմուտք, գրանցվել է 3 բալանոց ստորգետնյա ցնցում:
Մինչև հուլիսի 1-ը նույն էպիկենտրոնային գոտում տեղի է ունեցել նույն ուժգնությամբ ևս 3 ցնցում: Հունիսի 28-ին Իրանի Խոյ քաղաքից 28 կմ հարավ-արևելք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժի ուժգնությունն է 4 բալ:
Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում` Զաքաթալա քաղաքի հատվածում, գրանցվել է 3 սեյսմիկ իրադարձություն. հունիսի 30-ին` 3 բալ, հուլիսի 1-ին` 3-4 բալ, իսկ 2-ին` 4 բալ ուժգնությամբ: Հուլիսի 1-ին Ադրբեջանի հյուսիսում տեղի ունեցած 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ուջար քաղաքից 12 կմ հյուսիս-արևմուտք: