14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ես պարոն Ռոմպույին ուզում էի հարց տալ Լեռնային Ղարաբաղի մասով. Վարդան Օսկանյանը դժգոհում է

ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Oսկանյանն այսօր “Ֆեյսբուք” սոցիալական ցանցի իր պատին անդրադարձել է խորհրդարանում Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի եւ պատգամավորների հանդիպմանը:

Վարդան Օսկանյանը դժգոհություն է հայտնել, որ պատգամավորներին հնարավորություն չի տրվել հարցեր ուղղել Եվրոպական խորհրդի նախագահին:

“Այսօր Ազգային ժողովում ելույթ ունեցավ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույը: Խորհրդարանում պատգամավորների պատկառելի ներկայություն կար: Ելույթի հիմնական ուղերձն այն էր, որ Հայաստանի առաջ այսօր լայն հնարավորություններ կան հնարավորինս խորը և արագ ինտեգրվելու Եվրոպական Միությանը: Բնականաբար այդ բոլորը կախված է նրանից, թե Հայաստանը որքան արագ և որքան շատ կարող է իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները:

Այսօր ինձ համար տարօրինակն ու անընդունելին այն էր, որ պատգամավորներին կամ առնվազն յուրաքանչյուր խմբակցության հարց տալու հնարավորություն չտրվեց: Եվ այդ բոլորը արվեց շատ կտրուկ և կոպիտ ձևով, ինչը, իմ կարծիքով, վատ տպավորություն թողեց և՛ պարոն Ռոմպույի, և՛ եվրոպական պատվիրակության անդամների մոտ:

Եվրոպական խորհրդի նախագահի այցելությունը կարևոր իրադարձություն է, պատգամավորների համար՝ հազվագյուտ հնարավորություն նրա առջև Հայաստանին հուզող հարցեր բարձրացնելու համար, հատկապես, որ պարոն Ռոմպույն իր ելույթն սկսեց՝ ասելով. “Եկել եմ այստեղ ձեզ լսելու”:

Հայաստանի իշխանությունները պետք է հասկանան, որ նույնիսկ պատգամավորների կողմից տրվող իշխանությունների համար ոչ հաճելի հարցերը շատ ավելի դրական ազդեցություն կարող են ունենալ Հայաստան-Եվրամիություն ինտեգրացիոն գործընթացների վրա, քան հարկադիր լռությունը:

Ես պարոն Ռոմպույին ուզում էի հարց տալ Լեռնային Ղարաբաղի մասով, որը նրա ելույթի հիմնական թեմաներից մեկն էր: Ուզում էի հարցնել, թե ինչու Եվրոպական Միության ներկայացուցիչն մինչ այժմ Ադրբեջանի ճնշման տակ Լեռնային Ղարաբաղ չի այցելել”,-“Ֆեյսբուք” սոցիալական ցանցի իր էջում գրել է Վարդան Օսկանյանը:

Նշենք, որ նախապես հայտարարվել էր, որ ԱԺ խմբակցությունները Եվրոպական խորհրդի նախագահին մեկական հարց ուղղելու հնարավորություն կունենան, այնուհետ, սակայն, ժամանակի սղության պատճառով, որոշվել է խմբակցություններին առաջարկել` իրենց հարցերը Հերման վան Ռոմպույին ուղղել գրավոր, որոնց պատասխաններին վերջինս կանդրադառնա իր ելույթում: Այդ մասին պատգամավորները նախապես տեղեկացվել են:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ