10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Եղիցի լույս”-ը ռուս ռեժիսորին /վիդեո/

“Ոսկե ծիրան” երեւանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում պատմության մեջ առաջին անգամ կհանձնվի հատուկ մրցանակ հոգեւոր, մշակութային եւ մարդասիրական արժեքների քարոզչության եւ համաշխարհային կինոարվեստում բերած նշանակալի ավանդի համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի հոգեւոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը:

Հայ առաքելական եկեղեցու կողմից սահմանված մրցանակը կոչվում է “Եղիցի լույս”: Արձանի հեղինակը քանդակագործ-ոսկերիչ Նուռն է, իսկ մրցանակի անվանումը անձամբ Վեհափառն է դրել: Ինչպես պատմեց Նուռը, մրցանակում օգտագործվել են քրիստոնեկան խորհրդանշաններ, ամեն գիծը խորհդրանշում է մի իմաստ:

Հուլիսի 12-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը մրցանակը անձամբ է հանձնելու աշխարհահռչակ ռուս կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովին: “Երբ նա իմացավ` ինչ նպատակով է հրավիրվել Հայաստան, չափազանց շատ հուզվեց, որ այդպիսի պատվի եւ մրցանակի է արժանացել”,- ասաց կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ