09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2012

Օդի ջերմաստիճանը կնվազի շուրջ 6 աստիճանով

Հանրապետության տարածքում հունիսի 28-ից հուլիսի 2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Այս մասին Henaran.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Ամպրոպի ժամանակ նկնկատվի քամու ուժգնացում 20-25 մ/վրկ արագությամբ, առանձին շրջաններում սպասվում են ինտենսիվ անձրևներ և կարկուտ: Քամին` հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ընդհանուր առմամբ կնվազի 4-6, արևելյան շրջաններում` 6-8 աստիճանով: Երևանում հունիսի 28-ից հուլիսի […]

Հայաստանում յոգայով զբաղվողների հիմնական մասը բժիշկ ու ֆիզիկոս են

Յոգան օրգանիզմի համար  առողջարար և պրոֆիլակտիկ կոմպլեքս է, որը թույլ է տալիս երիտասարդ մնալ և ունենալ առողջ ապրելակերպ. այսօր լրագրողների հետ զրույցում այսպես գնահատեց յոգայի օգտակարությունը բժշկական գիտությունների դոկտոր Ահարոն Գաբրիելյանը: Նրա խոսքով՝  արեւելյան այս ուսմունքի հանդեպ մարդկանց թերահավատ վերաբերմունքն օր օրի նահանջում է, եւ  աշխարհի մի շարք առաջատար բուհերում այն դասվանդվում է որպես առանձին առարկա եւ գիտություն : ՛՛Միջազգային […]

Մալաթիա-Սեբաստիան կունենա ավելի կայուն ու բարձր ճնշումով ջրամատակարարում

Այսօր  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցում “Երեւան Ջուր” ՓԲԸ “Արեւմուտք” շահագործման տնօրինության “Շահումյան” տեղամասի մասնագետները ավարտում էին հունիսի 20-ին սկսված աշխատանքները:      Մասնագետների հավաստմամբ՝     Մալաթիա-Սեբաստիայի մի շարք տարածքներ այսուհետ կունենան ավելի կայուն ու բարձր ճնշումով ջրամատակարարում : ՛՛Բանն այն է, -ին հաղորդում են ՛՛Երեւան Ջուր՛՛ ընկերության հաղորդակցության բաժնից, – որ նշված փողոցին զուգահեռ […]

Վարչապետը մասնակցել է Տրայան Հրիստեայի կազմակերպած աշխատանքային ճաշին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի կազմակերպած աշխատանքային ճաշին, որին հրավիրված են եղել նաև ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանները: Մտքեր են փոխանակվել վերջերս Ազգային Ժողովի կողմից հաստատված ՀՀ կառավարության գործունեության ծրագրի իրականացման և նրա առաջնայնությունների, մեր երկրի ներքին ու արտաքին քաղաքականության շուրջ: Զրուցակիցները լայն անդրադարձ են […]

Կասկած չկա, որ Ադրբեջանն ագրեսոր է. Էդուարդ Շարմազանով

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, այսօր հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է Արցախին տրամադրել ինքնավարության բարձր կարգավիճակ, միաժամանակ Հայաստանին անվանելով օկուպանտ երկիր: Ինչպես հաղորդում են ԱԺ հասարակայնության եւ  տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Մամեդյարովը նշել է.՛՛Այդ պահը հստակ պետք է նշվի հայտարարություններում. հարկավոր է անվանել ագրեսորին՛՛,-նշել է […]

Հայտնաբերվել են ապօրինի հողահատկացումներ “Սեւան ազգային պարկ”-ում

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` “Սեւան ազգային պարկ“ ՊՈԱԿ-ի  եւ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ: Ուսումնասիրելով “Սեւան ազգային պարկ“ ՊՈԱԿ-ի  հողամասերի վարձակալության, կառուցապատման տրամադրման վերաբերյալ ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայությունից ստացված նյութերը` […]

Ողբերգական դեպք Տավուշի մարզում. տղամարդը նռնակով պայթեցրել է կնոջը

Այսօր`ժամը 12:30-ին, Տավուշի մարզի Նավուր գյուղում ողբերգական միջադեպ է գրանցվել: Տղամարդը կնոջ հետ վեճի ընթացքում արձակել է իր ձեռքում եղած նռնակը, որի պայթյունից երեք մարդ, այդ թվում եւ  նռնակ նետողը, զոհվել են: “Վալենտին Սարգսյանը, գտնվելով աներորդու տանը, վիճաբանության մեջ է մտել կնոջ` 1952թ. ծնված Լիանետա Պետրոսյանի հետ եւ նետել իր մոտ եղած նռնակը, որի հետեւանքով […]

‘ԷկոԼուր’-ը պահանջում է ուսումնասիրություններ ՀԱԷԿ-ի տարածքում

“Էկոլուրը’  հաղորդագրություն է տարածել,որով համապատասխան գերատեսչություններից պահանջում է ուսումնասիրություններ կատարել ՀԱԷԿ-ի տարածքում. ‘Հունիսի սկզբին հեղեղը ծածկել է Այգեգործական ընկերության հողատարածքները, որոնք հայկական ԱԷԿ-ից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա են գտնվում: Խափանվել է ոռոգման համակարգը: Հեղեղը սելավատարերից պոկել է բետոնի կտորներ եւ հեռացրել մի քանի մետր հեռու: «ԷկոԼուր»-ի աշխատանքային խումբը եղավ դեպքի վայրում: Ջրով լցված […]

Աղքատությունը գործոն է դժբախտ լինելու համար, բայց ոչ վճռորոշ. ԱՄՆ հայտնի հոգեբանների կարծիքը

 Երջանկությունը մեր ներսից է բխում, իսկ աղքատությունը գործոն է դժբախտ լինելու համար, բայց ոչ վճռորոշ. այսպիսին է ԱՄՆ հայտնի հոգեբան Բեթթի Ալիս Էրիքսոնի երջանկության բանաձեւումը, ով  այսօր  իր գործընկերոջ՝ Էդիտա Ռուզգայտի հետ հյուրընկալվել էր լրագրողներին: Հոգեբանության պրոֆեսորները Հայաստանում են   ՛՛Ուրարտու՛՛ համալսարանի հրավերով՝ գործնական հոգեբանության ԱՄՆ փորձը ներկայացնելու  հայ ուսանողներին ու մասնագետներին: Ըստ  Բեթթի Ալիս Էրիքսոնի՝մարդիկ որքան  տարբեր, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված