Հայաստանում յոգայով զբաղվողների հիմնական մասը բժիշկ ու ֆիզիկոս են
Յոգան օրգանիզմի համար առողջարար և պրոֆիլակտիկ կոմպլեքս է, որը թույլ է տալիս երիտասարդ մնալ և ունենալ առողջ ապրելակերպ. այսօր լրագրողների հետ զրույցում այսպես գնահատեց յոգայի օգտակարությունը բժշկական գիտությունների դոկտոր Ահարոն Գաբրիելյանը: Նրա խոսքով՝ արեւելյան այս ուսմունքի հանդեպ մարդկանց թերահավատ վերաբերմունքն օր օրի նահանջում է, եւ աշխարհի մի շարք առաջատար բուհերում այն դասվանդվում է որպես առանձին առարկա եւ գիտություն :
՛՛Միջազգային կրթության ակադեմիա՛՛-ի դոկտոր, հոգեբան Գոգա Հարությունյանի խոսքով` Հայաստանում յոգայով զբավողների թիվը զգալիորեն աճել է: Նա նշեց նաեւ, որ ացելուների հիմանական մասը մասնագիտությամբ բժիշկ ու ֆիզիկոս են: Հոգեբանը մտահոգություն հայտնեց տարածված սխալ կարծիքի կապակցությամբ, համաձայն որի բժշկագիտական հնարավորությունները սուղ են, եվ իբր յոգայի միջոցով կարող են բուժվել:՛՛Յոգան ոչ թե բուժում, այլ կանխում է հիվանդության առաջացումն ու զարգացումը, հետևապես այս ուսմունքով զբավողների համար ևս կան որոշակի սահմանափակումներ: Այսօր բժշկագիտական հնարավորությունները շատ ավելի լայն են՛՛,- շոշտեց նա ՝ տեղեկացնելով, որ այցելուների թվում կան անհատներ, ովքեր կորցրել են հավատը բժիշկների և դեղամիջոցների հանդեպ և հույսը կապում են յոգայի հետ: ՛՛Ահա, այստեղ է, որ մենք ասում ենք` ոչ՛՛,-նշեց Գոգա Հարությունյանը