Ողբերգական դեպք Տավուշի մարզում. տղամարդը նռնակով պայթեցրել է կնոջը
Այսօր`ժամը 12:30-ին, Տավուշի մարզի Նավուր գյուղում ողբերգական միջադեպ է գրանցվել: Տղամարդը կնոջ հետ վեճի ընթացքում արձակել է իր ձեռքում եղած նռնակը, որի պայթյունից երեք մարդ, այդ թվում եւ նռնակ նետողը, զոհվել են:
“Վալենտին Սարգսյանը, գտնվելով աներորդու տանը, վիճաբանության մեջ է մտել կնոջ` 1952թ. ծնված Լիանետա Պետրոսյանի հետ եւ նետել իր մոտ եղած նռնակը, որի հետեւանքով ինքը` Վալենտին Սարգսյանը, կինը` Լիանետա Պետրոսյանը, եւ աներորդու կինը`1951թ ծնված Թամարա Հարությունյանը, մահացել են, իսկ աներորդին` 1950թ. ծնված Բորիս Պետրոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց”,- Henaran.am-ին փոխանցեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:
Կատարվում է քննություն: