15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կասկած չկա, որ Ադրբեջանն ագրեսոր է. Էդուարդ Շարմազանով

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, այսօր հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է Արցախին տրամադրել ինքնավարության բարձր կարգավիճակ, միաժամանակ Հայաստանին անվանելով օկուպանտ երկիր: Ինչպես հաղորդում են ԱԺ հասարակայնության եւ  տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Մամեդյարովը նշել է.՛՛Այդ պահը հստակ պետք է նշվի հայտարարություններում. հարկավոր է անվանել ագրեսորին՛՛,-նշել է Մամեդովը:

Ի պատասխան Մամեդովի այդ հայտարարությանը` ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է.

՛՛Ինձ շարունակում է զարմացնել ադրբեջանցի պաշտոնյաների ՛՛մտքի թռիչքը՛՛:

Առաջին` որեւէ պետության իրավասության ներքո չէ այլ պետությանն ինքնավարության կարգավիճակ շնորհելու հարցը: Կան միջազգային ընդունված նորմեր, ՄԱԿ-ի կանոնադրությունը, ըստ որի` ինքնորոշման իրավունքը ՄԱԿ-ի նպատակներից է, իսկ տարածքային ամբողջականությունը` ընդամենը սկզբունք, հետեւաբար` սկզբունքները պետք է ծառայեն նպատակների իրականացանը:

Երկրորդ` Արցախի հանրապետությունը, ԽՍՀՄ գործող օրենսդրությանը եւ միջազգային իրավական նորմերին համապատասխան, հռչակել է իր անկախությունը եւ այն ամրագրել համաժողովրդական հանրաքվեով: Ավելին` ԼՂՀ-ն ոչ մի օր եւ ոչ մի ժամ չի եղել անկախ Ադրբեջանի կազմում:

Երրորդ`  ի՞նչ ինքնավարության մասին է խոսքը, եթե ադրբեջանցիները չկարողացան հանդուրժել նույնիսկ մշակութային հուշարձան Նոր Ջուղայի խաչքարերի գոյությունը` բարբարոսաբար ոչնչացնելով դրանք: Դա մշակութային ցեղասպանության դասական օրինակ է:

Պարոն Մամեդովը ցանկանում է լսել ագրեսորի անունը: Պարոն Մամեդով, ինչպե՞ս կարելի է անվանել մի երկրի, որը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդարացի իրավունքին հակադրեց ռազմական ուժ` օր ու գիշեր ռմբակոծելով ու կրակի տակ պահելով խաղաղ բնակիչներին, այդ թվում` կանանց ու երեխաներին, եւ մի երկրի իշխանավորների, ովքեր ի լուր ամբողջ աշխարհի հայտարարում են, որ պետք է լվացվեն Սեւանա լճում: Ես էլ կարծում եմ, որ ժամանակն է` միջազգային հանրությունն իրերը կոչի իրենց անուններով եւ տա ագրեսորի անունը: Կասկած չկա, որ դա Արբեջանն է՛՛:

 


 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ