09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 20, 2012

Հունիսի 26-ին Ազնավուրի հրապարակում 3D ձեւաչափով պատկերներ կլինեն

Երեւանի քաղաքապետարանի եւ ՛՛Ամերիբանկի՛՛ համագործակցության արդյունքում հունիսի 1-20 անցկացված ՛՛Երազանքների պատ՛՛ ծրագրի ավարտի վերաբերյալ հրավիրված ասուլիսում Երեւանի քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը եւ ՛՛Ամերիա՛՛ խմբի մարքեթինգի եւ հասարակության հետ կապերի բաժնի պետ Ռեբեկա Հակոբյանը ներկայացրել են ծրագրին առնչվող մանրամասներ: 20 օր շարունակ Երեւանի քաղաքապետարանն ու Ամերիաբանկը մայրաքաղաքի բնակչությանը եւ հյուրերին հնարավորություն […]

ԲՀԿ-ն ողջ կազմով դեմ է քվեարկելու կառավարության այս ծրագրին. Նաիրա Զոհրաբյանը քննադատեց վարչապետին

“Այստեղ խոսվեց Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման մասին: Չեմ կարծում, թե տեղին է եւ ճիշտ խոսել հանդիպման մասին, ներկայացնել հանդիպման ինչ-ինչ դրվագներ եւ չներկայացնել հանդիպման իրական  բովանդակությունը: Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ կառավարության ծրագրի վերաբերյալ որեւէ բովանդակային քննարկում չի եղել, քննարկումը վերաբերել է այլ նյութի, եւ մեր խմբակցության յուրաքանչյուր պատգամավոր տեղյակ է եղել , թե ինչին […]

Վարչապետն անդրադարձավ Փակ շուկայի խնդրին

“Այս պահի դրությամբ Փակ շուկայի շինարարությունը դադարեցված է եւ արգելված է շինարարական աշխատանքներն իրականացնել մինչեւ էսքիզային փաստաթղթերի հաստատումը”,-այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` անդրադառնալով Փակ շուկայի ճակատագրի եւ Երեւանի ճարտարապետական տեսքի մասին`  ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին : Տիգրան Սարգսյանն ասաց, թե հասկանում է, որ հարցն ավելի լայն  է եւ առնչվում է […]

635 դիմորդ չի հաղթահարել անգլերենի շեմը

  Պետական ավարտական եւ միասնական քննությունների  շրջանակներում այսօր հրապարակվել են  օտար լեզվի քննությունների արդյունքները: ԳԹ կենտրոնից ստացած տվյալների համաձայն՝ անգլերենի քննությունից բացակայել է 357 դիմորդ, ներկայացել է 7816-ը, ֆրանսերենից ներկայացել է  434, բացակայել 13, գերմաներենից ներկայացել է  509, բացակայել` 12, իսպաներենից քննությանը մասնակցել է 24, իսկ քննության չի ներկայացել 1 դիմորդ,  իտալերենից եւ պարսկերենից բացականեր […]

Նիքոլ Քիդմանը տոնում է 45-ամյակը /վիդեո/

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նիքոլ Քիդմանը հունիսի 20-ին նշում է իր ծննդյան օրը: “Լայն փակած աչքերով”, “Ժամեր”, “Դոգվիլ” եւ այլ հայտնի ֆիլմերի աստղը տոնում է իր 45-ամյակը: Ծագումով ավստրալուհի Քիդմանը ծնվել է Հավայան կղզիներում: 14 տարեկանից նա նկարահանվում է հեռուստաֆիլմերում, սերիալներում, սակայն Ավստրալիայում առավել մեծ ճանաչում նրան բերեց 1989-ին նկարահանած “Բանգկոկ Հիլթոն” մինի սերիալը: 2002-ին Քիդմանն […]

Ամփոփվել են եռամյա ծրագրի արդյունքները

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ-GIZ) այսօր կազմակերպել էին  խորհրդաժողով` “Մասնագիտական կրթության հեռանկարները Հայաստանում” թեմայով: Ինչպես հաղորդում են ԿԳ նախարարությունից, բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը և ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը: Ողջունելով խորհրդաժողովի մասնակիցներին՝ Կարինե Հարությունյանն  ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը […]

Բոլորին հայտնի է, թե արտագաղթը Հայաստանում որ տարիներին, ինչ տեմպեր է ունեցել. վարչապետը` Արամ Մանուկյանին

  ԱԺ նորեկ` ՀԱԿ խմբակցության  քարտուղար ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն այսօր վարչապետին հարց ուղղեց արտագաղթի վերաբերյալ: Արամ Մանուկյանի խոսքով, արտագաղթի ծավալներն ահագնացող չափերի են հասնում: ”Նախորդ տարվա 9 ամիսների ընթացքում Հայաստանից գնացած-չեկածների թիվը, ըստ պաշտոնական վիճակագրության, 65 հազար էր, այս տարի հինգ ամսվա ընթացքում 69 հազար:Այս վիճակով օրը մոտավորապես 450 մարդ Հայաստանը լքում է“,-ասաց […]

Փախստականները դեռեւս ինտեգրման խնդիր ունեն /վիդեո/

“Հենարան”մամուլի ակումբում այսօրվա հյուրերը դպրոցական երեխաներն էին, ովքեր ամփոփեցին  “Փախստականների համաշխարհային օրը պատանիների աչքերով”  իրազեկման ծրագիրը: Կազմակերպված դասընթացներին մասնկացել է մոտ 60 պատանի, եւ մասնակիցները իրազեկվել են, թե ով է փախստականը, ով է ապաստան հայցողը, ինչպիսի անասելի զրկանքներ են անցնում նրանք: Սակայն դրանով իսկ փախստականները կարողանում են ինտեգրվել եւ նոր երկրում նոր կենսագրություն են կերտում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված