17 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

635 դիմորդ չի հաղթահարել անգլերենի շեմը

 

Պետական ավարտական եւ միասնական քննությունների  շրջանակներում այսօր հրապարակվել են  օտար լեզվի քննությունների արդյունքները: ԳԹ կենտրոնից ստացած տվյալների համաձայն՝ անգլերենի քննությունից բացակայել է 357 դիմորդ, ներկայացել է 7816-ը, ֆրանսերենից ներկայացել է  434, բացակայել 13, գերմաներենից ներկայացել է  509, բացակայել` 12, իսպաներենից քննությանը մասնակցել է 24, իսկ քննության չի ներկայացել 1 դիմորդ,  իտալերենից եւ պարսկերենից բացականեր չեն եղել, քննությանը ներկայացել են դիմում-հայտ ներկայացրած համապատասխանաբար բոլոր 4 եւ 5 դիմորդները:

Անգլերենից առավելագույն 20 միավոր է վաստակել 23, ֆրանսերենից՝ 3, գերմաներենից՝ 4, իսպաներենից՝ 1 դիմորդ:

Դրական միավորի շեմը անգլերեն քննությունից չի հաղթահարել 635 դիմորդ, ֆրանսերենից՝ 26, գերմաներենից՝ 22 հոգի:

Ոչ իսպաներենից, ոչ իտալերենից, ոչ էլ պարսկերենից դրական միավորի շեմը չհաղթահարած դիմորդներ չեն եղել:

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ