15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ամփոփվել են եռամյա ծրագրի արդյունքները

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ-GIZ) այսօր կազմակերպել էին  խորհրդաժողով` “Մասնագիտական կրթության հեռանկարները Հայաստանում” թեմայով:

Ինչպես հաղորդում են ԿԳ նախարարությունից, բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը և ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը: Ողջունելով խորհրդաժողովի մասնակիցներին՝ Կարինե Հարությունյանն  ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է միջին մասնագիտական կրթության համակարգի զարգացումը: Այդ նպատակով կառավարության որոշմամբ 2008 թվականից ստեղծվել և գործում է Մասնագիտական կրթության և ուսուցման  զարգացման ազգային խորհուրդը, որը նպատակ ունի նպաստել կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդմանը: “Այս համատեքստում շատ կարևոր է, որ ինչպես Եվրամիության, այնպես էլ առանձին անդամ երկրների աջակցությունը Հայաստանի ՄԿՈՒ համակարգին”,- նշել Կ. Հարությունյանը և ընդգծել, որ  Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության աջակցության ծագիրը, ըստ ԿԳ նախարարության և ուսումնական հաստատությունների գնահատման, արդյունավետ է եղել:

Սեմինարի ընթացքում նաև ամփոփվել են “Դեպի զբաղվածությունը կողմնորոշված որակավորումը Հայաստանի տնտեսական զարգացման առանցքային ոլորտներում” եռամյա ծրագրի (2009-2012) արդյունքները, որը նպատակ  է ունեցել  աջակցել կարողությունների զարգացմանը: Խորհրդաժողովին մասնակցել են նաև միջազգային կազմակերպությունների, կրթության ոլորտի  ներկայացուցիչներ: Բացի  ծրագրի արդյունքների ամփոփումից կազմակերպվել են նաև թեմատիկ քննարկումներ` մասնագիտական կրթության և էլեկտրոնային ուսուցման, ՄԿՈՒ կառույցների և մասնավոր հատվածի փոխգործակցության, ինչպես նաև ՄԿՈՒ համակարգի և մեծահասակների կրթության փոխկապակցվածության վերաբերյալ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ