07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Նիքոլ Քիդմանը տոնում է 45-ամյակը /վիդեո/

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նիքոլ Քիդմանը հունիսի 20-ին նշում է իր ծննդյան օրը: “Լայն փակած աչքերով”, “Ժամեր”, “Դոգվիլ” եւ այլ հայտնի ֆիլմերի աստղը տոնում է իր 45-ամյակը:

Ծագումով ավստրալուհի Քիդմանը ծնվել է Հավայան կղզիներում: 14 տարեկանից նա նկարահանվում է հեռուստաֆիլմերում, սերիալներում, սակայն Ավստրալիայում առավել մեծ ճանաչում նրան բերեց 1989-ին նկարահանած “Բանգկոկ Հիլթոն” մինի սերիալը:

2002-ին Քիդմանն արժանացավ “Օսկար”-ի լավագույն կանացի դեր անվանակարգում` “Ժամեր” ֆիլմում իր դերմակատարման համար: Բացի այդ, նա արժանացել է նաեւ 3 “Ոսկե գլոբուսի”: Քիդմանը հայտնի է նաեւ որպես երգչուհի: Նրա վոկալային տվյալները հնարավոր է գնահատել “Մուլեն Ռուժ” ֆիլմում, իսկ “Ինն” մյուզիքլ-ֆիլմում դերասանուհին կատարել է “Unusual Way” դասական կոմպոզիցիան:

Քիդմանն ամուսնացել է 2 անգամ: Նրա առաջին ամուսինը ոչ պակաս հայտնի դերասան Թոմ Կրուզն էր, իսկ 2-րդը` տաղանդավոր երաժիշտ եւ երգիչ Քիթ Ուրբանը: Առաջին ամուսնության ժամանակ Քիդմանը 2 երեխա է որդեգրել, իսկ 2008-ին դերասանուհին  եւ նրա ամուսինը դուստր ունեցան: Եւս 2 տարի անց նրանք 2-րդ դուստրն ունեցան` փոխնակ մոր օգնությամբ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ