09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2012

Բրիտանացին թռել է 730 մ բարձրությունից` առանց պարաշյուտի /վիդեո/

Բրիտանացի Գերի Քոներին առանց պարաշյուտի թռել է  730 մ բարձրության վրա թռչող ինքնաթիռից: Նա առաջին մարդն է, ով թռիչք է կատարել նման բարձրությունից` առանց պարաշյուտի: Թռիչքի համար 42-ամյա Գերին թեւերի տեսքով հատուկ կոստյում է իր համար պատրաստել: Նախքան հագուստը պատրաստելը, Գերին ուսումնասիրել է` ինչպես են մեծ թռչունները շարժում իրենց պոչը թռիչքի ուղղությունն ընտրելու ժամանակ: Այնուհետեւ […]

ԲՀԿ-ի` թե կոալիցիայի մեջ լինելը, թե կոալիցիայից դուրս լինելը կառավարելի գործընթաց է. Ստյոպա Սաֆարյան

‘’Ամենայն հավանականությամբ “Բագավաճ Հայաստան“-ը նախագահական ընտրություններից  հետո կդառնա կոալիցիայի անդամ”,-այսօր Henaran.am- ի հետ զրույցում անդրադառնալով կոալիցիա չկազմելու մասին ԲՀԿ-ի պաշտոնական հայտարարությանը, ասաց “Ժառանգության” գործող պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը: Ստյոպա Սաֆարյանը հիշեց ոչ վաղ անցյալում ՕԵԿ-ի օրինակը: “Ես չեմ ուզում որոշակի սցենարներ ուրվագծել,  պարզապես հիշում եմ, որ 2007 թվականին մեզ հետ միասին խորհրդարանում էր նաեւ “Օրինաց երկիր” կուսակցությունը, […]

Չինովնիկը պատրաստ է ձերբակալվել` հանուն մարիխուանայի օրինականացման

Քալիֆորնիացի Էնդի Քեֆրին, ով իր թեկնածություն է առաջադրել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ դառնալու համար, խոստացել է ընտրվելու դեպքում մարիխուանա ծխել կապիտոլիումի աստիճանների վրա: “Ես պատրաստ եմ նույնիսկ ձերբակալվել` հանուն պաշպանելու քալիֆորնիացիների իրավունքը օգտագործելու իրավունքը”,-հայտարարել է քաղաքական գործիչը: Իր ձերբակալությամբ Քեֆրին ցանկանում է ուշադրություն ուղղել մարիխուանայի օրինականացման հարցի վրա: 54-ամյա Քեֆրին դեմոկրատ է, ով հանդես […]

ՀՀԿ-ն կխոսի ԳՄ-ից հետո

Այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀԿ գործադիր մարմնի նիստ: Ներքաղաքական իրավիճակի հետ կապված բոլոր գնահատականները ՀՀԿ-ն կտա գործադիրի նիստից հետո: Այս մասին Henaran.am-ին փոխանցեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ այսօր ԲՀԿ-ն պաշտոնապես հայտարարեց, որ նպատակահարմար չի համարում նոր կոալիցայի ձեւավորումը:

Այսօր հայտնի կդառնան “Եվրատեսիլի” եզրափակիչ դուրս եկած մասնակիցների անունները /վիդեո/

“Եվրատեսիլ-2012″-ի եզրափակիչ անցած մասնակիցները պարզ կդառնան այսօր երեկոյան “Baku Crystal Hall”-ում կայանալիք կիսաեզրափակչի արդյունքներից: 2-րդ կիսաեզրափակչում ելույթ կունենան 18 մասնակիցներ` Սերբիայից, Մակեդոնիայից, Նիդեռլանդներից, Մալթայից, Բելառուսից, Պորտուգալիայից, Ուկրաինայից, Բուլղարիայից, Սլովենիայից, Խորվաթիայից, Շվեդիայից, Վրաստանից, Թուրքիայից, Էստոնիայից, Սլովակիայից, Նորվեգիայից, Բոսնիա եւ Հերցեգովինայից, Լիտվայից: Հեռուստադիտողի քվեարկության եւ պրոֆեսիոնալ ժյուրիի որոշման միջոցով կընտրվեն վերջնական 10 մասնակիցները, որոնք կմասնակցեն եզրափակչին: Այն […]

ԲՀԿ-ն չկա

“Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ ԲՀԿ-ն նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը: Հայտարարության մեջ ասվում է. “Սիրելի հայրենակիցներ, Քույրեր, եղբայրներ, “Բարգավաճ Հայաստան” կուսակցության 6-րդ համագումարում իմ եւ իմ թիմակիցների ելույթների առանցքը կազմում էր երկրում եւ ժողովրդի կյանքում էական փոփոխությունների անհրաժեշտության գաղափարը: Քարոզարշավի ողջ ընթացքում մենք […]

Մեծի Տան Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը խստորեն դատապարտեց Սիրիայում հայոց եկեղեցու դեմ կատարած հարձակումը

Այս օրերին, երբ Արամ Ա կաթողիկոսը պաշտոնական այցով գտնվում է Իրանում, Սիրիայի Հոմս քաղաքում հայկական եկեղեցու դեմ հարձակման մասին լսելով` անմիջապես հանդես է եկել դատապարտանքի հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. “Կրոնական-եկեղեցական կենտրոնների եւ սրբությունների վրա հարձակումը խստորեն դատապարտվում է մեր կողմից”: Արամ Ա-ն հույս հայտնեց, որ Սիրիան շուտով կվերագտնի իր խաղաղությունը եւ ժողովրդի միասնությունը եւ […]

Հասունացող սկանդալ զենք-զինամթերքի գործով. Henaran.am-ի հարցումը զինդատախազին

Այս տարվա մարտին Նոր Նորքի 2-րդ զանգվածում` Արշավիր Կարապետյանին պատկանող, Մոլդովական փողոցի 12 հասցեում գտնվող կաթսայատանը կից շինությունում հայտնաբերված աննախադեպ ծավալի զենք-զինամթերքը տարբեր խոսակցությունների առիթ տվեց: Նույնիսկ շրջանառվեց տարբերակ, որ պետական հեղաշրջման  փորձ է: Henaran.am-ին հայտնի դարձավ որ հայտնաբերված զենք-զինամթերքի ցանկում նաեւ հատուկ կիրառության զենքեր կային, որոնք մեղմ ասած “քրեական ռազբորկաների համար չեն նախատեսված” : […]

Լռության ուխտ՝ սպասողական

Ներքաղաքական դաշտում դե ֆակտո  “լռության օրեր” են հայտարարված: Կխոսեն միայն այն ժամանակ, երբ հստակեցվի ՞ով ում հետ է՞-ն հստակեցնելուց հետո: “Բարագավաճ Հայաստանում” բացի կառավարության հասցեին ֆեյսբուքում ուղղված օսկանյանական կսմիթներից բացառապես բոլորը խուսափում են տեսակետ արտահայտելուց: Ասում են՝ չխոսելու հրահանգ կա : Նույն իրավիճակում է “Օրինաց երկիրը”: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, ՀԱԿ-ում միայն սուրճ են խմում եւ զրուցում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի