20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Բրիտանացին թռել է 730 մ բարձրությունից` առանց պարաշյուտի /վիդեո/

Բրիտանացի Գերի Քոներին առանց պարաշյուտի թռել է  730 մ բարձրության վրա թռչող ինքնաթիռից: Նա առաջին մարդն է, ով թռիչք է կատարել նման բարձրությունից` առանց պարաշյուտի:

Թռիչքի համար 42-ամյա Գերին թեւերի տեսքով հատուկ կոստյում է իր համար պատրաստել: Նախքան հագուստը պատրաստելը, Գերին ուսումնասիրել է` ինչպես են մեծ թռչունները շարժում իրենց պոչը թռիչքի ուղղությունն ընտրելու ժամանակ: Այնուհետեւ նա կատարելագործել է իր կոստյումը` Շվեյցարիայի եւ Իտալիայի լեռներից թռչելով:

Բացի այդ, գետնին շարված են եղել 18 հազար 600 ստվարաթղթե տուփեր, որոնց վրա էլ Գերին վայրէջք է կատարել:

“Այնքան փափուկ, այնքան հանգիստ: Իմ հաշվարկներն աշխատեցին եւ ես շատ ուրախ եմ”,-հայտնել է Գերին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ